https://arm.sputniknews.ru/20191011/ete-khaxoxi-nor-ayginer-chhimnven-mi-qani-tari-anc-artahanman-tsavaly-chi-aji-20729494.html
Եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, մի քանի տարի անց արտահանման ծավալը չի աճի. Հարությունյան
Եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, մի քանի տարի անց արտահանման ծավալը չի աճի. Հարությունյան
Sputnik Արմենիա
Գինու ոլորտի աճը վերջին 5-6 տարիների ընդհանուր քաղաքականության հետևանք է։ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում... 11.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-11T12:40+0400
2019-10-11T12:40+0400
2019-10-11T12:54+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2072/83/20728382_0:0:1281:723_1920x0_80_0_0_7cde779f5b0832da228d05dcbf7039ec.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2072/83/20728382_0:0:1281:805_1920x0_80_0_0_c5a3e02ce977ade9bd268b690dae8b6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , ավագ հարությունյան (գինեգործների միության նախագահ) , sputnik զրույց
տեսանյութեր, մուլտիմեդիա , ավագ հարությունյան (գինեգործների միության նախագահ) , sputnik զրույց
Եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, մի քանի տարի անց արտահանման ծավալը չի աճի. Հարությունյան
12:40 11.10.2019 (Թարմացված է: 12:54 11.10.2019) Գինու ոլորտի աճը վերջին 5-6 տարիների ընդհանուր քաղաքականության հետևանք է։ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է խաղողի բերքատվությանը, մթերման աշխատանքներին և դրանով պայմանավորված գինեգործության ներկա վիճակին:
Հարությունյանի կարծիքով՝ հայկական գինիների արտադրության և արտահանման ծավալների ավելացումն էլ պայմանավորված է հայկական գինիների պահանջարկով, սակայն եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, ապա մի քանի տարի հետո արտահանման ծավալների աճ չենք կարող ակնկալել:
«Կոնյակի դաշտը նույնպես մաքրվում է կեղծ արտադրանքից, Հայաստանում վերջ է դրվում կոնյակի կեղծմանը, ուստի առաջիկայում կոնյակի արտադրության աճ չենք ունենա, բայց մի քանի տարի հետո հայկական կոնյակը կլինի շատ ավելի լավը, ավելի որակյալ»,- ասում է Ավագ Հարությունյանը:
Հարությունյան. «Ներդրումները պահանջում են մեծ հողակտորներ, գոնե 50-100 հեկտարի չափով»
Վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 30 մլն 751.9 հազար լիտր կոնյակ։ Այս ցուցանիշը 2017 թվականի համեմատ աճել է 2,5 տոկոսով: Ինչ վերաբերում է գինու արտադրությանը, ապա նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 8 մլն 877.4 հազար լիտր գինի՝ 2017 թ-ի համեմատ աճելով 0.3 %-ով: