00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիմի մեմերը «հայկական» Facebook–ում. Փաշինյանի հետ լուսանկարը քչերին է անտարբեր թողել

© Photo : Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանСелфи премьер-министра Никола Пашиняна и Ким Кардашьян
Селфи премьер-министра Никола Пашиняна и Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համացանցում ակտիվ քննարկում են Քիմ և Քորթնի Քարդաշյանների հայաստանյան այցի լուսանկարները, իսկ առավել հնարամիտները մեմերի ֆլեշմոբ են կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Քիմ և Քորթնի Քարդաշյանների հայաստանյան այցը մեծ իրարանցում առաջացրեց մամուլում և սոցիալական ցանցերում։ Լուսանկարները լույսի արագությամբ տարածվեցին Facebook–ում և Instagram–ում։

Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը խոստովանում է, որ կարոտելու է Հայաստանը. տեսանյութ

Օգտատերերն ակտիվորեն մեկնաբանեցին ու «լայքեցին» դրանք, բայց առավել հնարամիտ և ստեղծարար երկրպագուներն այդքանով չսահմանափակվեցին։ Քարդաշյան քույրերի այցն առիթ դարձավ, որ մեմեր ստեղծվեն, ընդ որում` այնքան շատ ու տարբեր, որ դա իսկական ֆլեշմոբի վերածվեց։

Ստեղծագործական գաղափարների համար խթան դարձան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու Քարդաշյան քույրերի լուսանկարները, ինչպես նաև Քիմի ու Նիկոլ Փաշինյանի սելֆին։

Օգտատերերն այդ կադրերն իրենց էջերում հրապարակեցին հումորային գրություններով։

Մեկը մեմ է հրապարակել, որում պատկերված են Արմեն Սարգսյանը, Քիմն ու Քորթնին։

«Էրեխեք ջան, հիմա գնում ենք ձոր` մառոժնի ուտելու», – գրել է նա։

Իսկ Փաշինյանի ու Քիմի լուսանկարից հետո համացանցում սկսեցին քննարկել վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի խանդի թեման։

«Աննա, արխային, հլը որ նկարվում են», – գրել է օգտատերերից մեկը, իսկ մյուսն օգտագործել է «թավշյա հեղափոխության» հայտնի արտահայտություններից մեկը, որն ուղիղ եթերում հնչել էր հանրահավաքներից մեկի ժամանակ `«Իռա, մեկի կողմերը կգամ»։ Օգտատերն «Իռայի» փոխարեն գրել է «Աննա»։

Չեն անտեսել նաև կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանին. նրա լուսանկարը (ինքնաթիռում քնած) տեղադրել են Փաշինյանի ու Քարդաշյանի լուսանկարի տակ` գրելով «Խանդից մեռե»։

Ամենայն հավանականությամբ, ֆլեշմոբը թեժ ընթացքի մեջ է, և օգտատերերը դեռ զվարճացնելու են իրենց սրամտությամբ ու հնարամտությամբ։

Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնի ու երեխաների հետ Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան։ Նրանց (բացի ավագ Նորթից) մկրտել էին Էջմիածնում։ Քիմը մասնակցել է WCIT համաժողովին, իսկ այդ ընթացքում Քորթնին երեխաների հետ զբոսնել է Երևանում և ճաշել ռեստորաններից մեկում, որտեղ հայերեն է խոսել անձնակազմի հետ։

Հոկտեմբերի 9-ին նրանք այցելել են Գառնի, ընդ որում, եղել են հայ դիզայներների կարած զգեստներով։ Քույրերն ընտրել են նաև հայկական բրենդներից մեկի զարդերը։ Քիմն ու Քորթնին Հայաստանում են նկարահանել Keep up with the Kardashians հեռուստաշոուի հերթական դրվագը։

Լրահոս
0