ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, մարդկանց զարմացրել է հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսի հետ նմանությամբ։
Նա Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Ես այսպիսին էի 4 տարի առաջ»։
Օգտատերերն անմիջապես արձագանքել են այս լուսանկարին։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ու RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրել է. «Էմի Ուայնհաուս, միայն թե ավելի գեղեցիկ»։
Ֆիլիպ Կիրկորովը նույնպես մեկնաբանել է լուսանկարը։ «Հոլիվուդյան աստղ»,– գրել է նա։
Ուայնհաուսի հետ նմանությունը նկատել են նաև մյուսները։ «Ինձ թվաց` Ուայնհաուսն է», «Չճանաչեցի, կարծեցի` Էմին է», «Անհավանական նմանություն»,– գրել են օգտատերերը։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ–ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում։