https://arm.sputniknews.ru/20191010/Shengaviti-naxkin-ghekavary-tntesvaroghneric-gumar-gumar-e-havaqagrel-yev-yuracrel-tesanyut-20715544.html
Շենգավիթի նախկին ղեկավարը տնտեսվարողներից խոշոր գումար է հավաքագրել և յուրացրել. տեսանյութ
Շենգավիթի նախկին ղեկավարը տնտեսվարողներից խոշոր գումար է հավաքագրել և յուրացրել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Վարչական շրջանի նախկին ղեկավարը տնտեսվարողներին և ռուսաստանաբնակ հայերին հավաստիացրել է, որ հավաքագրված գումարը հատկացնելու է ապրիլյան պատերազմի մասնակիցներին... 10.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-10T09:37+0400
2019-10-10T09:37+0400
2019-10-10T13:46+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1111/32/11113223_0:151:1600:1051_1920x0_80_0_0_158e2e10a0c2b598fa62a5cfd63b5c08.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1111/32/11113223_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6e5af87881d224657e786202dae11fc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , ապրիլյան քառօրյա պատերազմ
հայաստան, հասարակություն , ապրիլյան քառօրյա պատերազմ
Շենգավիթի նախկին ղեկավարը տնտեսվարողներից խոշոր գումար է հավաքագրել և յուրացրել. տեսանյութ
09:37 10.10.2019 (Թարմացված է: 13:46 10.10.2019) Վարչական շրջանի նախկին ղեկավարը տնտեսվարողներին և ռուսաստանաբնակ հայերին հավաստիացրել է, որ հավաքագրված գումարը հատկացնելու է ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վարչական շրջանի տարբեր տնտեսվարողներից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլարին համարժեք 4․752․000 դրամ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը հիշյալ ֆինանսական միջոցներով իր մտերիմների օգնությամբ ձեռք է բերել և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը հաշվառելով իր վարորդի անվամբ յուրացման եղանակով հափշտակել։
Խոշոր չարաշահումներ Նոր Նորքում. ստիպել են հիմնադրամին ապօրինի գումար փոխանցել. տեսանյութ
Անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատան ավտոտնակում։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 50 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերել
Նախաքննության ընթացքում նախկին պաշտոնյան վերականգնել է պատճառված վնասը։ Քննությունը շարունակվում է։