00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ազգին հոգեբա՞ն է պետք». ինչպիսին է հոգեկան առողջության վիճակը Հայաստանում

© Photo : Nik ShuliahinГрусть
Грусть - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Չնայած բազում խնդիրներին` ոլորտը Հայաստանում օրեցօր կայանում է։

ԵՐԵՎԱՆ, 10 Հոկտեմբեր — Sputnik. Հոգեկան առողջության համաշխարհային օրը Հայաստանում նշվեց միջոցառումներով, ոլորտի մի շարք մասնագետներ հանդես եկան ուղերձներով։ Չնայած բազում խնդիրներին` ոլորտը Հայաստանում օրեցօր կայանում է։ Sputnik Արմենիան ներկայացնում է` ինչ վիճակում է այժմ հոգեկան առողջության ոլորտը մեր երկրում։

Ինքնասպանություններ

Ինքնասպանությունների թեման շատ զգայուն է, այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում ընդունված չէ վերջին 5-10 տարիների վիճակագրական տվյալները հրապարակել` խուճապ չառաջացնելու համար։

Այնուամենայնիվ, հոգեբան, ինքնասպանագետ Կամո Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանում վերջին տարիներին ինքնասպանությունների թիվը աշխարհի այլ երկրների համեմատ ցածր է։ Անգամ հետհեղափոխական շրջանում Հայաստանում ինքնասպանությունների թիվը չի աճել` ի տարբերություն պատմական տենդենցի, երբ ազգային էյֆորիային հաջորդում է թևաթափությունն ու հուսալքությունը։

Ըստ համաշխարհային վիճակագրության` ինքնասպանության ավելի շատ դիմում են դեռահասները, հասուն տարիքի տղամարդիկ և տարեցները։

«Հայաստանում  նույնպես թիրախային խմբում դեռահասներն ու 40–ն անց տղամարդիկ են։ Ի տարբերություն աշխարհի` մեզ մոտ տարեցները հազվադեպ են ինքնասպանություն գործում»,– մանրամասնեց ինքնասպանագետը։

Մասնագետները կարևորում են ինքնասպանության կանխարգելման միջոցառումները։ Դրանցից ամենակարևորներից մեկը Հայաստանում մինչ օրս չկա։ Խոսքը թեժ գծի մասին է։

Թեժ գիծ

Հայաստանում չկա հոգեբանական աջակցության, չի գործում ինքնասպանության կանխարգելման թեժ գիծ։ Մնում է` զանգահարել « 911»  և օպերատորին հայտնել, որ հոգեբանական աջակցություն կարիք կա, որից հետո ԱԻՆ աշխատակիցները հեռախոսը կմիացնեն հատուկ մասնագետներին։ Մինչդեռ ծայրահեղ հուսալքության մեջ գտնվող մարդու համար այն կարող է շատ երկար թվալ և ճակատագրական լինել։

Զանգն, իրոք, ճակատագրական կարող է լինել. ըստ վիճակագրության` ինքնասպանության կանխարգելման թեժ գիծ զանգահարողների 80%-ը հետ են կանգնում իրենց մտքից, 50%-ը` զանգից հետո դիմում են հոգեբանի։

Հայաստանում չկա հատուկ ներդրված թեժ գիծ, քանի որ շատ թանկ է։ Պատշաճ գործելու համար այն պետք է աշխատի 24 ժամ, հեռախոսազանգերին պատասխանելու համար պետք է ներգրավել որակավորված մասնագետներ։ Մինչդեռ հոգեկան առողջությանը տրամադրված գումարներն այլ տեղ են ծախսվում։

Բյուջե

Բյուջեից հոգեկան առողջությանը հատկացված գումարը գոյանում է առողջապահության ոլորտին կատարած հատկացումներից։

Գումարի 90%–ը ծախսվում է հոգեբուժական հաստատությունների, 10%-ը` հոգեկան առողջության իրազեկման, ինքնասպանության կանխարգելման միջոցառումների վրա։ Այնինչ, աշխարհում ընդունված է 60-40 հարաբերակցությունը։

«Ավելի նպաստավոր է գումարը ծախսել հիվանդությունը կանխելու, ոչ թե բուժելու համար։ Լինում է, որ մարդիկ ինքնասպանությունից առաջ դիմում են ոչ թե հոգեբանի կամ հոգեբույժի, այլ ընտանեկան բժշկի, ուսուցչի, ավագ ընկերոջ։ Մենք պետք է վերազինենք բոլոր հնարավոր մասնագետներին անհրաժեշտ գիտելիքներով. դրա համար զանգվածային վերապատրաստումներ են անհրաժեշտ», – կարծում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

Սակայն պետությունը գերադասում է ներդրումներ կատարել հաստատություններում։

Հաստատություններ

Հայաստանում երեք պետական հոգեբուժական կենտրոն կա։ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում մեկ հոգուն բաժին ընկնող օրական ծախսը 4000, Նորքում` 11000, Նուբարաշենում` 7000 դրամ է։ Ի դեպ, այս ամսվա սկզբին Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 50 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել։

Մասնավոր հոգեբանական և հոգեբուժական կենտրոնները գործում են այցելուների վճարների և ներդրողների հաշվին։

Խմբային թերապիա

Ֆինանսական նվազագույն միջոցներ պահանջող հոգեկան առողջությանը նպաստող միջոցառումներից մեկը խմբային թերապիան է։ Ամբողջ աշխարհում տարածված այս գործելաոճը Հայաստանում շատ հազվադեպ են կիրառում։ Sputnik Արմենիան անդրադարձել է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում անանուն հարբեցողների խմբին։

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում վերջերս «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի» ջանքերով խումբ է բացվել, որտեղ քաղցկեղ ունեցող մարդիկ կարող են հավաքվել, հոգեբանի հետ զրուցել։

Բանակ

Բանակում ինքնասպանությունների և հոգեբանական ճնշումների թեման շարունակում է ակտուալ մնալ։ Զինված ուժերում մշտական հոգեբաններ չկան, փոխարենը գործում են քահանաներ, որոնք կոչվում են գնդերեցներ, իսկ զինվորները նրանց անվանում են «չաստի տերտերներ»։

Գնդերեցները զրուցում են հոգեբանական անհավասարակշիռ վիճակում գտնվող զինծառայողների հետ, հորդորում աղոթել և Աստվածաշունչ կարդալ։

Միջոցառումներ

Հոգեկան առողջության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Հոկտեմբերի 12-ին Գյումրիում, 1-2-ը` Արցախում տեղի կունենան հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ համաժողովներ։ Հոկտեմբերի 19-ին Երևանի «Ինթրա» կենտրոնում հոգեկան առողջությունը լուսաբանող լրագրողների համար կկազմակերպվի դասընթաց, նոյեմբերի 4-ին «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում» կքննարկվի ինքնասպանությունների խնդիրը, նոյեմբերի 5-ին կնշվի «Հոգեկան առողջության հայկական հանդեսի» 2-ամյակը, իսկ նոյեմբերի 10-ին միջոցառումներն ամփոփելու նպատակով կհրավիրվի կլոր սեղան-քննարկում։

Լրահոս
0