ԵՐԵՎԱՆ, 9 Հոկտեմբեր - Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ։
Կրակոցներ Վանաձորում. 32-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
«Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի, և կա վարկած, որ այդ քաղաքացին նշված վայրում է հրազենային վնասվածքներ ստացել»,–գրում է կայքը։
Դեպքի վայրում, բացօթյա նստարանի մոտ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։
Աբովյան քաղաքում 2 անչափահաս հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի (Սպանություն) հատկանիշներով։
Կայքի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղա է, որը հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։