ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու քույրը՝ Քորթնի Քարդաշյանն այսօր Գառնի են մեկնել հայ դիզայներ Մանե Խաչատրյանի հեղինակած հագուստով ու երգչուհի Սիրուշոյի ապրանքանիշի զարդերով:
Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում
Խաչատրյանն Instagram-ում Քորթնի Քարդաշյանի հետ լուսանկարներ է հրապարակել , որոնցից կարելի է եզրակացնել` դիզայներն իր հավաքածուի որոշ նմուշներ նվիրել է Քարդաշյան քույրերին:
Դիզայները մեկ այլ լուսանկար էլ է հրապարակել ու գրել. «Գրողը տանի, այո։ Քորթնի Քարդաշյանը THE MUSE է կրում»:
Քիմ Քարդաշյանի քույրը հայերեն է խոսել ռեստորանում
Մեր լուսանկարիչը նկարել է Քիմ Քարդաշյանին, և լուսանկարում երևում է, որ նրա պարանոցը զարդարում է Սիրուշոյի «Պռե գոմեշ» ապրանքանիշի արծաթյա վզնոցներից մեկը:
Հիշեցնենք, որ համաշխարհային հեռուստախաղ Քիմ Քարդաշյանը, քույրը՝ Քորթնին, և նրանց երեխաները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-ին։ Քիմ Քարդաշյանի երևանյան այցելության նպատակը WCIT 2019–-ին մասնակցությունն է։ Հոկտեմբերի 6-9–ն անցկացվող ՏԱՏ համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը հրավիրված է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։ Այս ընթացքում Քիմն ու Քորթնին արդեն հասցրել են Էջմիածնում մկրտել իրենց երեխաներին, Քիմն էլ հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնելու նոր բիզնես գաղափարներով։