00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը չի փոխվել, բայց կփոխվի

© Sputnik / Asatur YesayantsВладимир Гаспарян
Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շուրջ Sputnik Արմենիան լսել է նախկին ոստիկանապետի փաստաբանի ու Քննչական կոմիտեի պարզաբանումները։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Մեղադրանքում ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի հոդված չի ավելացվել»,–ասաց փաստաբանը` հերքելով Քննչական կոմիտեի` շուրջ 2 շաբաթ առաջ տարածած հայտարարությունը Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը խստացնելու մասին։
Քննչական կոմիտեում փաստաբանի այս հայտարարությունը ևս չհերքեցին։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը, Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքն այս պահին իսկապես դեռ փոխված չէ։
Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
«Մենք ընդամենը հաղորդագրություն ենք տվել այն մասին, որ դատախազությունից նման ցուցում ենք ստացել։ Բայց այդ գործընթացը որոշակի քննչական գործողություններ ու ընթացակարգեր է ենթադրում, որոնք հիմա ընթացքի մեջ են։ Այնպես չէ, որ ցուցումը ստանալուն պես նույն վայրկյանին մեղադրանքը փոխվում է»,–ասաց Հարությունյանը։
Սաշիկ Սարգսյանը բոլորի փոխարեն վճարել է, բայց Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը խստացվել է
Հիշեցնենք` 2019թ.–ի սեպտեմբերի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար (Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Օրեր անց, սակայն, Քննչական կոմիտեն հայտնեց, որ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ավելի ծանր հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին։
Начальник Полиции Армении Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Վլադիմիր Գասպարյանը մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում. Աթանեսյան
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Գասպարյանին նոր մեղադրանքն առաջադրվելու է Քր. օր.375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն իրականացվել է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով) ու 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափի յուրացում ու վատնում)։
Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
Քրեական գործով բացահայտված փաստերով, Վլադիմիր Գասպարյանը 1997թ. հունիսից մինչև 2011թ. նոյեմբերը, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, ապա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ ռազմական ոստիկանության զորամասի 3 զինծառայողներ 2001, 2004, և 2009թթ.-ից աշխատանքի են ընդունվել, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել ծառայության։ Փոխարենը նրանցից մեկն աշխատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ` որպես վարորդ, մյուս երկուսը`Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի մոտ` որպես թիկնապահ։
Тюремная наколка на руках  - Sputnik Արմենիա
«Գործընկերներից» ում է հանդիմանել Մասիվցի Անդիկը, և ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը
Ըստ մեղադրանքի` Գասպարյանն այս մասին իմանալով, ոչ միայն իրավական ընթացք չի տվել դեպքին, այլև 2010 թ.-ի դեկտեմբերի 3-ին 5 տարի ժամկետով երկարաձգել է նրանցից մեկի զինծառայության ժամկետը:
Այդ տարիների ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբայրների աշխատակիցներին պետական բյուջեից վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ գումար։
Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել
Նախաքննական մարմինը հայտնել էր նաև, որ նախաքննության ընթացքում Ալեքսանդր Սարգսյանն ամբողջությամբ փոխհատուցել է վնասը` վճարելով 54.790.433 դրամ։
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեղադրանքն անհիմն է համարում, քանի որ, իր խոսքով, ռազմական ոստիկանության պետը ոստիկանության աշխատավարձերի ֆոնդի նկատմամբ որևէ լիազորություն չունի: Նույն հիմնավորմամբ, Աթանեսյանը չի կարծում, թե Ալեքսանդր Սարգսյանը Գասպարյանի փոխարեն փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը։
Լրահոս
0