Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում այսօր անցկացվեց հայ–ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունների կրակային փուլը։
Մարզումներում ներգրավվել էին ավելի քան 1,5 հազար զինծառայող և ավելի քան 500 միավոր հատուկ ռազմատեխնիկա, այդ թվում հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, զրահապատ փոխադրիչներ, հետախուզման, կառավարման և կապի ժամանակակից համալիրներ, ինչպես նաև կործանիչ, գրոհային և բանակային ավիացիա։
Հայաստանի զորավարժություններում փորձարկվել են նորագույն սպառազինություններ. Արտակ Դավթյան
Իրավիճակը հնարավորինս մոտեցված էր մարտականին։ Բազմաթիվ նորություններ էին կիրառվել ինչպես զորավարժությունների ղեկավարման մեթոդներում, այնպես էլ ստորաբաժանումների բուն գործողություններում։
Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախումբը ստեղծվել է 2016 թվականին։ Խմբավորման հիմնական խնդիրների թվում է Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման (ագրեսիայի) դեպքում դրա ժամանակին հայտնաբերումը և հետ մղումը, ինչպես նաև պատասխանատվության գոտիներում երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածների պաշտպանությունը։
Նիկոլ Փաշինյանը գնացել է զորավարժությունների ընթացքին հետևելու. տեսանյութ