ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու քրոջը` Քորթնի Քարդաշյանին։ Սարգսյանը Instagram–ի իր էջում նրանց հետ լուսանկարներ է հրապարակել։
«Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»,– լուսանկարին կից գրել է ՀՀ նախագահը:
© Photo : press office of the President of RAՔարդաշյանը Արմեն Սարգսյանի և Նունե Սարգսյանի հետ
Քարդաշյանը Արմեն Սարգսյանի և Նունե Սարգսյանի հետ
© Photo : press office of the President of RA
© Photo : press office of the President of RAՔարդաշյանը քույրերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
Քարդաշյանը քույրերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
© Photo : press office of the President of RA
Այս ընթացքում Քիմն ու Քորթնին արդեն հասցրել են մկրտել իրենց երեխաներին Էջմիածնում, Քիմն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնելու բիզնես գաղափարներով։