ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը։ Այդ մասին հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Ռուսական ավիաընկերությունը Վորոնեժ–Երևան ուղիղ չվերթ է գործարկում
Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթները կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Շարմ Էլ Շեյխի ավելի քան 100 հայ զբոսաշրջիկի «բախտը չի բերել»
AirBaltic ավիաընկերությունը չվերթները կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով: