Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` կարմիր վարդեր դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։
Քարդաշյանը Ցեղասպանության հուշահամալիր էր այցելել քրոջ` Քորթնի Քարդաշյանի և նրա երեխաների` 10-ամյա Մեյսոնի ու 7–ամյա Պենելոպայի հետ։
«Նա լավագույնն էր աշխարհում». Քիմը հուզիչ պատմություններ է պատմել հոր և երեխաների մասին
Քիմի չորս երեխաները և Քորթնիի կրտսեր որդին մնացել էին հյուրանոցում։ Քիմը սև հագուստով էր, Քորթնի Քարդաշյանի հագուստը նույնպես մուգ երանգների մեջ էր։
«Երբեք չեմ հանձնվի». Քարդաշյանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը
Հայտնի ընտանիքին Ծիծեռնակաբերդում ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։ Նա պատմել է նրանց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, հավերժական կրակի խորհրդանիշի մասին ու խոստացել ավելի մանրամասն պատմել թանգարան–ինստիտուտի մասին։
Հիշեցնենք, որ համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9–ը։ Քարդաշյանը համաժողովին մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։
«Սովորական բիզնես չէ, դա երազանք է». Քարդաշյանը պատմեց Հայաստանի հետ կապված պլանների մասին
Այսօր Երևանում իր ելույթում Քարդաշյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել է Սպիտակ տանը` նախագահի խորհրդականի մոտ, մոտ ապագայում Ցեղասպանության ճանաչման հարցը մտադիր է քննարկել նաև նախագահի հետ։