00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ԵԱՏՄ–ում բիզնեսն ազատել հարկային խնդիրներից. Հայաստանն իր մոտեցումն է առաջարկում

© Sputnik / Aram NersesyanАраратский таможенный терминал
Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն առաջարկում է ամբողջ միությունում միասնական համակարգ ստեղծել։ Դրա համար պետք է կարգավորել հարկային մարմինների գործակցությունն ու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը։ Այս հարցում Երևանը պատրաստ է փոխանցել իր փորձը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը հաշիվ ապրանքագրերի փոխադարձ ճանաչման մասին բանակցություններ է վարում Եվրասիական միությունում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ Եթե նման էլեկտրոնային համակարգ աշխատի, հարկային ծառայությունները բոլոր 5 երկրներում կկարողանան անմիջապես տեսնել, թե ով և ում հետ է առևտուր անում միասնական տիրույթում։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна с председателем КНР Си Цзиньпином в большом Народном зале (14 мая 2019). Пекин - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵԱՏՄ–ում ավելի հեշտ առևտուր կանի Չինաստանի հետ. ի՞նչ սպասել Հնդկաստանից

Այդ ժամանակ անհրաժեշտություն չի լինի սպասել թղթային փաստաթղթերի` ստուգելու համար, թե արդյոք ապրանքի վաճառքից (օրինակ` Ղազախստանում վաճառված բելառուսական երշիկի) վճարվել է ԱԱՀ–ն, թե ոչ։

Նման համակարգ ստեղծելու համար պետք է, որ հաշիվ ապրանքագիրը լրացվի միասնական կանոններով ամբողջ ԵԱՏՄ–ում։ Առաջին նման համաձայնագիրն արդեն ստորագրել են միության 5 երկրներից երեքը։ Այժմ Հայաստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը ճանաչում են միմյանց էլեկտրոնային ստորագրությունների չափորոշիչները։

Լուրջ, բայց ոչ պաշտոնական. ԵԱՏՄ գագաթնաժողովի ուշագրավ դրվագները` լուսանկարներով

«Այսինքն էլեկտրոնային ստորագրությամբ ամրակցված հայկական ձեռնարկությունների գործնական թղթաբանությունը կճանաչվի Ռուսաստանում և Ղրղըզստանում։ Այնտեղ էլեկտրոնային ստորագրության փոքր–ինչ այլ չափորոշիչներ են գործում, այդ պատճառով փաստաթղթերի փոխանակման ժամանակ որոշակի վերակոդավորում է տեղի ունենալու։ Սակայն դրա համար բիզնեսից ոչինչ չի պահանջվի, անհրաժեշտ համակարգը մենք ստեղծել ենք ռուս և ղրղըզ գործընկերների հետ», – ավելացրեց Փաշայանը։

Այժմ այդ երկրի ցանկացած բիզնես կկարողանա ազատ մասնակցել մյուս երկուսի պետգնումների մրցույթներին։ Դրա համար մրցույթի փաստաթղթերին անհրաժեշտ կլինի ամրակցել ազգային էլեկտրոնային ստորագրությունը։

Золотое ожерелье с вставками из бирюзы и гранатов. - Sputnik Արմենիա
Հայկական ոսկերչական արտադրանքի առաջ կանաչ լույս վառվեց. ԵԱՏՄ–ն վերացնում է բյուրոկրատիան

Հիմա Հայաստանն առաջարկում է հաջորդ քայլը. որպեսզի էլեկտրոնային հաշիվ ապրանքագրերը փոխադարձ ճանաչեն միության բոլոր 5 երկրների հարկային մարմինները։ Սակայն դրա համար ցանկալի է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը պարտադիր դառնա ԵԱՏՄ–ի ամբողջ տարածքում։ Միանգամից դրան հասնելը հեշտ չի լինի, այդ պատճառով Հայաստանը կփորձի սկսել երկկողմ համաձայնագրից։ Այժմ դրա վերաբերյալ բանակցում են Ղազախստանի գործընկերների հետ։

«Մի շարք հանգամանքների բերումով Հայաստանն առաջին երկիրն է դարձել ԵԱՏՄ–ում, որը 100% անցում է կատարել թղթային հաշիվ ապրանքագրերից էլեկտրոնայինների։ Մենք պատրաստակամորեն փոխանցում ենք մեր փորձը ԵԱՏՄ երկրների գործընկերներին, կանոնավոր կերպով նրանց Հայաստան հրավիրում` ցույց տալու համար, որ մեզ մոտ նման համակարգը լավ է աշխատում, իսկ դա նշանակում է, որ կարող է աշխատել նաև իրենց մոտ», – ընդգծեց Փաշայանը։

Նշենք, որ հաշիվ ապրանքագրերի էլեկտրոնային միասնական համակարգը (eInvoicing) դեռ մինչև վերջ չի ձևավորվել նաև Եվրամիությունում։ Այն առայժմ գործում է ԵՄ երկրների պետգնումների համակարգում։ Սակայն ԵՄ–ի մի երկրից մյուսն արտահանում իրականացնելիս ԱԱՀ–ի վերադարձը մինչ օրս ավտոմատ կերպով չի իրականացվում։ Դրա համար պետք է հարկային մարմիններին ներկայացնել գործարքների համապատասխան փաստաթղթերը։

ԵԱՏՄ տարածքում փորձ է արվում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծել

Լրահոս
0