https://arm.sputniknews.ru/20191008/ararati-marzum-14-patanin-dprocum-danakaharel--ehamadasarancun-20684958.html
Արարատի մարզում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն
Արարատի մարզում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն
Sputnik Արմենիա
Տասնչորսամյա պատանին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով։ 08.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-08T10:07+0400
2019-10-08T10:07+0400
2019-10-08T10:15+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2047/24/20472442_0:84:1601:984_1920x0_80_0_0_97737013b3763479cc61b9f0e4e26d4d.jpg
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2047/24/20472442_88:0:1511:1067_1920x0_80_0_0_544971f4dc0d13509aa9ca3c1ddffdbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, պատահարներ, արարատի մարզ, վթար, պատահար, սպանություն, գողություն
հասարակություն , հայաստան, պատահարներ, արարատի մարզ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Արարատի մարզում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն
10:07 08.10.2019 (Թարմացված է: 10:15 08.10.2019) Տասնչորսամյա պատանին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Երեկ` հոկտեմբերի 7–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Շտապօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 14-ամյա պատանի։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` վնասվածքը եղել է կրծքավանդակի շրջանում։
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ կատարվածի մասին տեղեկանալուց հետո ոստիկաններ են եկել դպրոց, քանի որ դեպքը եղել է դպրոցում։
Պարզվել է, որ վեճ է եղել համադասարանցիների միջը, որն ավարտվել է մեկի դանակահարությամբ։
Ավանում դանակահարել են 15–ամյա տղայի
Դանակ գործադրած պատանին նույնպես 14 տարեկան է։ Ինչն է եղել նրանց վեճի պատճառը և ինչու է այն հանգուցալուծվել դանակահարությամբ, կպարզեն իրավապահները։