ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Նրա խոսքով` զինծառայողի մոտ նկատվում է դրական դինամիկա, բայց դա աննշան է։
«Բժիշկները հնարավոր ամեն ինչ անում են, որ մեր սպան ոտքի կանգնի», – ասաց Դավթյանը։
Նա չմեկնաբանեց քրեական գործի շրջանակում քննության ընթացքը` նշելով, որ տեղի ունեցածի գնահատականը իրավական հարթությունում է:
Փոխգնդապետին ծեծելու գործով մեղադրանք է առաջադրվել մարզպետի օգնականի եղբորը
Հիշեցնենք` Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։
Միրզոյանը հուսով է, որ Գորգիսյանը փոխգնդապետին ծեծելու գործով ցուցմունք կտա. ԱԺ–ում թեժ է
Գործի շրջանակում մարզպետի օգնականն ու նրա եղբայրը կալանավորվել են։