00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը «խելացի քաղաք» դարձնելու գործում կարող է օգնել Մոսկվան

© Sputnik / Aram NersesyanРуководитель департамента международных отношений Московского Агентства инноваций Кирилл Ильницкий на форуме WCIT 2019 (7 октября 2019). Еревaн
Руководитель департамента международных отношений Московского Агентства инноваций Кирилл Ильницкий на форуме WCIT 2019 (7 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի թվային լուծումները կարող են համադրվել այն լուծումների հետ, որոնք մշակում են Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան քաղաքային խնդիրների տեխնոլոգիական լուծումների ոլորտում ունեցած փորձը կփոխանցի Երևանին։ Երևանում ընթացող WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մոսկվայի նորարարությունների գործակալության միջազգային ծրագրերի ղեկավար Կիրիլ Իլնիցկին։

Համաժողովի շրջանակում Գործակալությունը երեք գոտի է ներկայացնում` «քաղաք», «նորարարություններ» և «բիզնես»։ «Քաղաք» գոտում այն լավագույն լուծումներն են, որոնք արդեն իրացվել են Մոսկվայում։ Ռուսաստանի մայրաքաղաքն առաջին հորիզոնականն է զբաղեցրել ՄԱԿ–ի էլեկտրոնային կառավարության վարկանիշում։

«Մենք ցույց ենք տալիս, թե մոսկվացիների կյանքն ավելի թեթև դարձնող կոնկրետ որ լուծումները ավելի լավ օգնեցին արդյունքների հասնել։ Ցույց ենք տալիս նաև` ինչպես կարելի է փոխել քաղաքների կյանքը տեխնոլոգիական նոր լուծումների օգնությամբ», – ասաց Իլնիցկին։

Նման լուծումներից են բուժծառայությունների էլեկտրոնային գրանցումները, էլեկտրոնային դպրոցը (դպրոցի թվային կառավարում, երեխայի տեղաշարժի վերահսկում), տրաֆիկի կառավարման համակարգը։

Александр Есаян на пресс-конференции во время открытия WCIT 2019 (7 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանին հաջողվել է կոտրել կարծրատիպերը. այն մի քանի օրով աշխարհի կենտրոնն է

Բոլոր այս լուծումները ինտեգրված են, հարմարեցված են Մոսկվային։ Սակայն նորարարությունների գործակալությունն առաջարկում է նաև Մոսկվայում խելացի քաղաք մշակող ընկերությունների թեմատիկ շարքերի պորտֆելը։

«Մենք խմբավորել ենք դրանք 6 ամենակարևոր ոլորտներով, որոնք վերաբերում են քաղաքի թվայնացմանը։ Օրինակ` «անվտանգություն» կամ «խելացի մարդիկ» (առողջապահություն, կրթություն)։ Ցանկացած քաղաք կարող է ընտրել իր համար անհրաժեշտ կոնֆիգուրացիան, «փազլը», որը սեղմ ժամկետներում և ոչ այդքան մեծ գումարով թույլ կտա, որ այն թվային քաղաքի վերածվի», – ասաց Իլնիցկին։

Երրորդ գոտին «ինովացիաներն են»։ Այստեղ ինովացիան գործունեությունը խթանելու ծրագրեր են ներկայացված։ Օրինակ` քաղաքային հաքաթոնը։ Դրանցից մեկը մեկնարկում է Մինսկում հոկտեմբերի 26-ին և կավարտվի Երևանում նոյեմբերի 10-ին։ Հաղթողները կմեկնեն Մոսկվա` եզրափակիչին մասնակցելու և Մոսկվայի խնդիրների համար տեխնոլոգիական լուծումներ գտնելու համար։

Юрий Джоркаефф на форуме WCIT 2019 (7 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ջորկաեֆը շարունակում է հետևել «հայտեքին». ինչով են նրան զարմացրել հայերը

«Մենք գիտենք, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագիրն ակտիվ գործում է Հայաստանում, խթանում ինովացիոն գործունեությունը։ Կառավարությունն իր հերթին փորձագետների է ներգրավում, օգնում տեխնիկական լուծումներ ընտրել, որոնց ներուժը կարող է օգտագործվել քաղաքում», – ասաց Իլնիցկին։

Նրա խոսքով` Մոսկվայի լուծումները կարող են լավ ինտեգրվել այն լուծումների հետ, որոնք մշակվում են Երևանում։

«Երևանում լավ, հետաքրքիր ՏՏ հատված կա, սակայն այդ սեկտորի մասշտաբները, ինչպես աշխարհի քաղաքների մեծ մասում, թույլ չի տալիս լուծել բոլոր խնդիրները սեփական ուժերով։ Մենք պատրաստ ենք փոխանցել և՛ մեր փորձը, և՛ մեր լուծումները», – նշեց Իլնիցկին։

Ռուսաստանի մայրաքաղաքը պատրաստ է թվայնացման ճանապարհին համագործակցել նաև այլ քաղաքների հետ։

WCIT 2019. շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Նշենք, որ Մոսկվան Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովի պաշտոնական գործընկերն է։

WCIT համաժողովը Երևանում մեկնարկել է հոկտեմբերի 6-ին և կտևի մինչև ամսի 9–ը։ Համաժողովին մասնակցելու համար 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակ է ժամանել։ 23 պատվիրակություն ժամանել է ճյուղային նախարարների գլխավորությամբ, այդ թվում պատվիրակություններ են ժամանել Իրանից, Հունաստանից, Լիբանանից, Էմիրաթներից, Վրաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բալթյան երկրներից, Մալայզիայից և Եթովպիայից։

Լրահոս
0