Այսօր Երևանի Աբովյան փողոցի մի հատվածում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել. Երկրպագուներն ու լրագրողները սպասում էին ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։ Վերջապես նա հյուրանոցից դուրս եկավ քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ։ Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես են մարդիկ դիմավորում Քարդաշյան քույրերին։
Կանայք ողջունեցին հավաքվածներին, լուսանկարվեցին, նստեցին մեքենան ու հեռացան։
Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ
Հիշեցնենք, որ Քիմը Հայաստան է ժամանել երեկ գիշեր։ Նրա երևանյան այցելության գլխավոր նպատակը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ WCIT 2019-ին մասնակցելն է: Նա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում հանդես է գալու դասախոսությամբ «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ԶԼՄ-ների, լրագրության և արվեստի վրա» թեմայով:
«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը
Բայց սա ամենը չէ: Սպասվում է, որ հաջողակ գործարար Քիմն անձամբ ուսումնասիրելու է հայաստանյան ներքնազգեստի շուկան: Քիմ Քարդաշյան-Ուեսթը մտադիր է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն հիմնել: Այս մասին նա անձամբ տեղեկացրել էր Twitter-ի իր էջում:
Այնպես որ, այցի շրջանակում Քարդաշյանն իր թիմի հետ ծրագրում է այցելել հայկական մի քանի արտադրամասեր:
Քարդաշյանն արդեն հասցրել է լինել Էջմիածնում։