Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ
Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան ներկայացնում է երեկ երեկոյան Հայաստան ժամանած հյուրերի լուսանկարները` «Զվարթնոց» օդանավակայանից։ Միայն այդ ընկերությունների և կորպորացիաների... 06.10.2019, Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան ներկայացնում է երեկ երեկոյան Հայաստան ժամանած հյուրերի լուսանկարները` «Զվարթնոց» օդանավակայանից։ Միայն այդ ընկերությունների և կորպորացիաների ցուցակը բավարար է, որպեսզի պատկերացում կազմեք, թե Երևանում ինչ մակարդակի միջոցառումներ են սպասվում։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի WCIT-2019 ֆորումին Հայաստանում մոտ մեկ տասնամյակ են պատրաստվել: Եվ Աստծուն է հայտնի, թե որքան սպասված էր այսպիսի միջոցառումը մեր երկրում անցկացնելու իրավունք ստանալը: Եվ դա հաջողվեց. արժե հպարտանալ:
Պաշտոնական հատվածը և կուլիսային խոսակցությունները դեռ առջևում են: Sputnik Արմենիան ուշադիր հետևելու է միջոցառումների ընթացքին և իր ընթերցողին կներկայացնի միջոցառումների կարևորագույն դրվագները։ Իսկ մինչ այդ, մեզ հաջողվեց «բռնացնել» և առաջինը լուսանկարել իրադարձության կարևոր հյուրերի ժամանումը: Դիտեք նրանց լուսանկարները, որոնք արդեն ոտք են դրել հայկական հողի վրա: Առաջին հույզերն ու ժպիտները` ամենը Ձեզ համար: Եվ մի մոռացեք Քիմի և Ալեքսիսի մասին. նրանք ճանապարհին են: