Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպմանը Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն աչքի ընկավ միանգամից երկու գոլով։
Խաղի 53-րդ րոպեին նա«Հոֆենհայմի» խաղացողը 1։2 դարձրեց հաշիվը, իսկ 25 րոպե անց` 78-րդ րոպեին, խփեց երկրորդ գոլը։
Նշենք, որ սրանք Բունդեսլիգայում Սարգիս Ադամյանի առաջին գոլերն են։
Խաղը դեռ չի ավարտվել։ Այս պահին «Հոֆենհայմը» հաղթում է 2-0 հաշվով:
Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակ է ստացել
Այս տարվա մայիսին հայտնի դարձավմ որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ նախատեսված է երեք տարվա համար: