ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների «Էշելոն-2019» զորավարժությանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունը կանցկացվի ՌԴ տարածքում։
«Էշելոն 2019» զորավարժությունն անցկացվելու է առաջին անգամ։ Համատեղ զորավարժությունների մասին որոշումը կայացվել էր 2018թ–ին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
«Փորձում էին սահմանը հատել, ոչնչացվեցին». հակաահաբեկչական զորավարժություններ. տեսանյութ
«Էշելոն 2019»–ի նպատակը ՀԱՊԿ համատեղ վարժանքներում նաև նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների ներգրավումն է։
Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են