Կադրերում երևում է, թե ինչպես է տիրուհին պարանով անհատական «վերելակ» իջեցնում սիրելի կատվի համար։ Կատուն վերև է բարձրանում պարանով կապած զամբյուղով։
«Արսենի, նստիր զամբյուղի մեջ», – ասում է կինը, և կատուն, թեև ոչ միանգամից, բայց հարմար տեղավորվում է զամբյուղի մեջ։
Տեսանյութին արձագանքել են օգտատերերը։ Ոմանք գովել են տիրուհուն հնարամտության համար, մյուսները` զարմացել, թե ինչպես է հաջողվել այդպես վարժեցնել կատվին։