ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 07:05-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հյուսիսային լայնության 40.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Աշոցք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում Շիրակի մարզում հաճախ է երկրաշարժ գրանցվում։ Նախորդ ցնցումներն արձանագրվել էին սեպտեմբերի 20-ին։
Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա