00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոռու մարզպետը նոր բացահայտում է արել. ինչպես է նախկին քաղաքապետը վաճառել Վանաձորի հողերը

© Sputnik / Aram NersesyanԼոռու մարզպետարանի շենքը
Լոռու մարզպետարանի շենքը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդրեյ Ղուկասյանը հրապարակել է Վանաձորի նախկին քաղաքապետի ստորագրությամբ որոշումը և վանաձորցիներին պատմել քաղաքի էլիտար շենքի իրական պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ում հրապարակում է արել, որով բացահայտել է մարզի նախկին պաշտոնյաների չարաշահումների մասին վկայող հերթական փաստերը։

Բացահայտման գլխավոր հերոսն այս անգամ Վանաձորը 17 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ հանրապետական Սամվել Դարբինյանն է։

Մարզպետը պարզել է, որ նա 12 տարի առաջ քաղաքի կենտրոնում գտնվող հողատարածքը միանձնյա վաճառել է իր ընկերոջը։ Անդրեյ Ղուկասյանը հրապարակել է նաև այդ մասին վկայող փաստաթուղթը։

«Վանաձորցիներին քաջածանոթ «Էլիտար» շենքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծ-Մյասնիկյան փողոցների հատման կետում, պարզվում է, շատ հետաքրքիր պատմություն ունի,– գրում է մարզպետը, –2007թ.-ին Վանաձորի քաղաքապետը միանձնյա, առանց ավագանու որոշման, որոշում է կայացրել և 1710 քմ մակերեսով տարածքը բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով ընդամենը 10 մլն 56 հզր դրամով օտարել է ընկերոջը՝ «Վիմպերգ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Վարդանյանին»:

Здание администрации Лорийской области - Sputnik Արմենիա
Լոռու մարզպետը բացահայտում է Վանաձորի նախկին քաղաքապետի արածները

Ղուկասյանը նաև հայտնում է, որ Վարդանյանը «Լոռի» ՃՇՇ-ի տնօրեն Արայիկ Վարդանյանի եղբայրն է, որը Դարբինյանների հետ տարիներ շարունակ Վանաձորում «մենաշնորհել էր» ասֆալտապատման իրավունքը:

«Ու չնայած Ս. Դարբինյանը մշտապես հերքել է իր կապն այս ընկերության հետ, ամեն ինչ չափազանց ակնհայտ ու պարզ է: Էլիտար շենքի հետ կապված դարբինյանական զարգացումներն այսքանով չեն ավարտվել»,– գրում է մարզպետը` խոստանալով այլ փաստերի մասին հայտնել ավելի ուշ։

Իսկ մինչ այդ տեղեկացնում է, որ Վանաձորի էլիտար շենքի տարածքի հետ կապված գործընթացն արդեն գտնվում է օրինապահ մարմինների տիրույթում:

Նշենք, որ Վանաձորի մարզպետը նախկին քաղաքապետի մասին խոսել էր նաև այս տարվա օգոստոսին։

Ղուկասյան. «Այժմ պատրաստում եմ դատախազություն ուղարկվելիք երկրորդ փաթեթը»

Լրահոս
0