ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Երեք մարդ է մահացել և ևս երեքը տուժել Լվովի մոտ Ան-12 բեռնատար ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ, երկու հոգու ճակատագիրը դեռևս անհայտ է, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ–ները` հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։
Նշվում է, որ բեռնատար ինքնաթիռը չարտերային չվերթ է կատարել Իսպանիայից։ Ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Լվովի օդանավակայանում, բայց իջնելիս անհետացել է ռադարներից։
Փրկարարները գտել են ինքնաթիռը թռիչքուղուց մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա։ Որոշ տվյալներով` ավիավթարի պատճառ է դարձել խիտ մառախուղը, բայց վարկածներից մեկի համաձայն` վառելիքն է վերջացել։
Հայտնի է Բառնաուլում Boeing–ի կոշտ վայրէջքից տուժածների թիվը
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանք անձնակազմին դուրս են բերում վնասված ինքնաթիռից։