ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը վարկով նոր մեքենա է ձեռք բերել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը` մեկնաբանելով պատգամավորների` հետհեղափոխական գնումների մասին մամուլում տարածված հրապարակումները։
Ավտոմեքենայից բացի, Միրզոյանների ընտանիքը հեղափոխությունից հետո նաև նոր բնակարան է ձեռք բերել։ ԱԺ խոսնակի պնդմամբ` դարձյալ վարկով։
«Ունեինք մեկսենյականոց բնակարան, որը վաճառել ենք։ Այդ գումարը վճարել ենք որպես կանխավճար և հիփոթեքային վարկավորմամբ ձեռք ենք բերել ավելի մեծ բնակարան»,– ասաց Միրզոյանը։
Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա
ԱԺ նախագահը լրագրողներին կոչ արեց թանկարժեք գնումների մասին փաստեր ունենալու դեպքում դրանք հրապարակել և հանձնել իրավապահներին։
Նշենք, որ առաջին անգամ չէ, երբ Արարատ Միրզոյանը լրագրողներին պատմում է իր գնումների ու վարկային պատմության մանրամասները։
Քոչարյանների ընտանիքի նկատմամբ հետապնդում չկա. Վանեցյան
Հիշեցնենք` 2019թ–ի ապրիլին Միրզոյանը նաև հայտնել էր, որ իր բանկային հաշվի վրա կալանք է դրված, որի պատճառով ստիպված է եղել նոր հեռուստացույցը գնել ոչ թե վարկով, ինչպես նախատեսել էր, այլ կանխիկ։ Բանկը Միրզոյանին մերժել էր։