00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակունցի համար ընդունելի չէ քաղաքական դիսկուրսը անձնական տիրույթ տեղափոխելը

© Sputnik / Aram NersesyanРуководитель фракции "Мой шаг" Лилит Макунц ответила на вопросы журналистов перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн
Руководитель фракции Мой шаг Лилит Макунц ответила на вопросы журналистов перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիլիթ Մակունցը, սակայն, շատ ուրախ կլիներ, որ Անդրանիկ Քոչարյանի` Արփինե Հովհաննիսյանին ուղղված խոսքերի արձագանքը դրսևորվեր բոլոր նման դեպքերում։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար ընդունելի չէ քաղաքական դիսկուրսը, որն անձնական տիրույթ է տեղափոխվում։ Այս մասին նա ասաց ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե նորմա՞լ է «Իմ քայլի» անդամ Անդրանիկ Քոչարյանի` Արփինե Հովհաննիսյանին ուղղված վիրավորանքը։

Председатель Союза добровольцев Еркрапа Сасун Микаелян ответил на вопросы журналистов во время учения по мобилизации (24 сентября 2019). Абовян - Sputnik Արմենիա
Սասուն Միքայելյանը ներողություն է խնդրում Արփինե Հովհաննիսյանից. տեսանյութ

«Այն, ինչ վերաբերում է անձնական տիրույթին, չպետք է քաղաքական դիսկուրսի դաշտ բերվի։ Մյուս կողմից, սակայն, շատ ուրախ կլինեի, որ նման արձագանքը դրսևորվեր, երբ մեկ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի, անչափահաս երեխայի հետ կապված է արվում անընդունելի հրապարակային արտահայտություն»,–ասաց նա։

Մակունցի խոսքով` ճիշտ չէ նաև Անդրանիկ Քոչարյանին պատասխանելն անձնական վիրավորանքներով, քանի որ դա հակասում է Քոչարյանի վիրավորանքների մասին խոսողների տրամաբանությանն ու արժեքներին։ Մակունցը հայտնեց, որ Քոչարյանի հետ ինքը զրուցել է, սակայն խմբակցությունում նրա հետ այդ մասին զրույց չի եղել` չեն հասցրել։

Նշենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը օրերս հարցազրույց էր տվել ԶԼՄ–ներից մեկին։ Լրագրողը հիշեցրել էր, որ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել էր նաև Անդրանիկ Քոչարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի անունը։

Քոչարյանը ներողություն չի խնդրի, բայց պատրաստ է հանդիպել Արփինե Հովհաննիսյանի հայրիկին

Դրան ի պատասխան Քոչարյանն ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով։ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Քոչարյանի ասածը բուռն քննարկումների թեմա է դարձել հատկապես սոցցանցերում։ Մի շարք պատգամավորներ նույնպես դատապարտել են նրան։

Լրահոս
0