00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ կարծում` հայ տղամարդը չի կարող ներել կնոջ դավաճանությունը. «Լքված հեքիաթների կիրճը»

© Sputnik / Aram NersesyanАктер Александр Хачатрян на обсуждении фильма "Каньон подавленных сказок" (2 октября 2019). Еревaн
Актер Александр Хачатрян на обсуждении фильма Каньон подавленных сказок (2 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆիլմն արտացոլում է սիրո հզորությունն ու դավաճանության դառնությունը, ցույց տալիս, որ սիրող հայ տղամարդը կարող է ներել ու սկսել ամեն ինչ զրոյից:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը 45 տարի անց ցուցադրվեց «Լքված հեքիաթների կիրճը» սիրված ֆիլմի կարճամետրաժ տարբերակը:

Նշենք, որ Սերո Խանզադյանի «Այրված տունը» պատմվածքի հիման վրա դեռևս 1974թ.–ին Էդմոնդ Քեոսայանը նկարահանել էր «Լքված հեքիաթների կիրճը» լիամետրաժ կինոնկարը, որի գլխավոր դերերում հանդես էին եկել Արմեն Ջիգարխանյանը (Ազարիա), Լաուրա Գևորգյանը (Արփեն) և Ալեքսանդր Խաչատրյանը (Միհրան)։

© Sputnik / Aram Nersesyan«Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմի կարճամետրաժ տարբերակի քննարկում
Չեմ կարծում` հայ տղամարդը չի կարող ներել կնոջ դավաճանությունը. «Լքված հեքիաթների կիրճը» - Sputnik Արմենիա
«Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմի կարճամետրաժ տարբերակի քննարկում

Ցուցադրությունից հետո տեղի ունեցած քննարկմանը գլխավոր դերակատարներից Ալեքսանդր Խաչատրյանը վերհիշեց ֆիլմի ստեղծման պատմությունը:

«Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանն ինձ պատահաբար էր հանդիպել պոկեր խաղալիս: Հետաքրքրվել էր, թե ով եմ, ասել էին` Սունդուկյանի թատրոնի դերասաններից է»,- պատմեց Խաչատրյանը և հավելեց,  որ օրեր անց իրեն զանգահարել ու հրավիրել են ֆիլմի համար փորձնական լուսանկարվելու:

Режиссер Карен Оганесян - Sputnik Արմենիա
Կարեն Հովհաննիսյանի ֆիլմը դարձել է ռուսական վարձույթի առաջատար

«Լքված հեքիաթների կիրճը» գեղարվեստական ֆիլմը Ալեքսանդր Խաչատրյանի առաջին փորձն էր մեծ կինոյում:

«Ես հիացած էի ֆիլմի ստեղծագործական կազմի աշխատանքով: Ռեժիսորը՝ Էդմոնը, հստակ գիտեր, թե ինչ է ուզում նկարահանել և այնքան լավ վերաբերմունք ուներ դերասանների նկատմամբ: Մինչև անձամբ դերասանից չճշտեր՝ պատրաստ է, թե ոչ, աշխատանքները չէր սկսի»,- ասաց նա և հավելեց, որ այդ ֆիլմի նկարահանումների ընթացքում սիրահարվել է իր մասնագիտությանը:

Խաչատրյանը ժպիտով է հիշում հատկապես Արմեն Ջիգարխանյանի հետ խաղը` ընդգծելով, որ կարծես նա վարպետությամբ ճնշում էր իրեն:

Անդրադառնալով իր կերպարին՝ Խաչատրյանը նշեց, որ իր հերոսը` Միհրանը, հասկանում է, որ մտել է մի զույգի կյանք և պղծում է մի հարաբերություն, որի իրավունքը չունի:

Խոսելով Ազարիայի` Արփենի ամուսնու մասին, որին մարմնավորել է Ջիգարխանյանը, Խաչատրյանը նշեց, որ նա հենց սկզբից էլ գիտակցում է, որ կինն իրեն դավաճանում է, սակայն շատ է սիրում նրան, ներում է և ցանկանում վերականգնել իրենց հարաբերությունները:

Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է

«Ես չեմ կարծում, որ հայ տղամարդը չի կարող կնոջ դավաճանությունը ներել»,-ասաց նա:

Քննարկմանը ներկա ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի համար ֆիլմը կրկնակի ուժ ունի իր մեջ. նախ այն գեղարվեստական է և ունի հուզիչ պատմություն և երկրորդ՝ նման ֆիլմեր, ցավոք, այլևս մեր իրականության մեջ չեն նկարահանվում:

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Ամիրխանյանը
Չեմ կարծում` հայ տղամարդը չի կարող ներել կնոջ դավաճանությունը. «Լքված հեքիաթների կիրճը» - Sputnik Արմենիա
Ռոբերտ Ամիրխանյանը

«Ինձ միշտ հետաքրքրում է, թե ինչ փոխվեց, ինչպես այդ պոետիկան մեր ազգի միջից կորավ: Ինչու մենք այդքան հեշտությամբ զիջեցինք կյանքի կապրիզներին, և արվեստը վերածվեց բիզնեսի, որտեղ գլխավոր խնդիրը շահույթ հետապնդելն է»,- ասաց Ամիրխանյանը:

Անդրադառնալով ֆիլմի երաժշտությանը` Ամիրխանյանը նշեց, որ փորձել է երաժշտության մեջ պահել այն տագնապը, զգացմունքները, որոնք առկա են ֆիլմում:

Քննարկումն ավարտեց այն շեշտադրությամբ, որ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ազարիան, վառում է իր տունը, որպեսզի նա և Արփենն այլևս երբեք չվերադառնան այդ կիրճը, որպեսզի ջնջեն իրենց հիշողությունից  այդ պատմությունը:

Լրահոս
0