ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունը պայթյունի մասին ահազանգը ստացել է հոկտեմբերի 3-ին, ժամը 11:20-ին։
Մալիշկայի բնակարաններից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տուժածներ չկան: Փրկարարների օգնության կարիքը չի եղել: