ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Եղել է ժամանակ, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրել է այնքան, ինչքան թռչնագրիպի վարակը կարող էր հետաքրքրել Մովսես Խորենացուն։ Այս մասին ԱԺ–ում Պետրոսյանն ասաց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած` Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ։
«Ավելորդ է ասել` Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ, պետք չի մեզ կապել նրա հետ։ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը մեզ ասում է` կողմ քվեարկեք, որ ԲՀԿ վարկանիշը բարձրանա` բա դա ասելո՞ւ բան է։ Դուք, իրոք, մտածում եք` սրա հե՞տ է կապված ԲՀԿ–ի վարկանիշը։ Մոլորության մեջ եք։ Հետո կխոսենք, ես դրա համար չեմ եկել ամբիոնի մոտ, որ ասեմ` դուք ինչի մեջ եք»,–ասաց նա։
Նրա խոսքով` թշնամանքի մթնոլորտ է ԱԺ–ում, սակայն խնդիրն այն է, որ ոչ ոք չի եկել ԱԺ` միմյանց վիրավորելու։ Պետրոսյանն ասաց, թե ում որտեղ պետք է վիրավորել` առիթ կլինի դեռ։
Ըստ նրա` եթե ՍԴ նախագահի խնդիրն ունի իրավական բնույթ, ինչի՞ համար են ուզում անուղղակի ակնարկներով հոշոտել իրար։
Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել
«Ասում են` քավոր–սանիկական հարաբերություններ կան Թովմասյանի ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի միջև։ Մենք ավանդական ժողովուրդ ենք, ձեր ցավը տանեմ։ Քավոր–սանիկն իրավական կատեգորիա չէ, օրենսգրքերում իրավական կատեգորիա է համարվում զոքանչը, հարսը, փեսան, բայց ոչ քավոր–սանիկը։ Կարող է վաղը կյանքն այնպես դասավորվի` մենք էլ քավոր–սանիկ դառնանք»,–ասաց նա։
Մակունցի համար ընդունելի չէ քաղաքական դիսկուրսը անձնական տիրույթ տեղափոխելը
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16–ին «Իմ քայլը» խմբակցության նիստում որոշում էր կայացվել Սահմանադրական դատարանի անդամներից մեկի` Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել։
Վերջնական որոշում պետք է կայացնի ՍԴ–ն։
«Սատանայի փաստաբան» Հրայր Թովմասյանը գնալու է Սերժ Սարգսյանի հետևից. Ալեն Սիմոնյան
Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր ընտրվել 2018–ի փետրվարին։