ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը րոպեներ առաջ ժամանեց Հայաստան։
![Պուտինը ժամանեց Երևան Պուտինը ժամանեց Երևան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2060/33/20603319_0:0:1600:1067_600x0_80_0_0_859b9e234e7091f33d49d4f81febe9a6.jpg)
Պուտինին դիմավորելու են եկել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլ պաշտոնյաներ։
![Պուտինը ժամանեց Երևան Պուտինը ժամանեց Երևան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2060/39/20603900_0:0:1620:1080_600x0_80_0_0_3a456a404ba60b81f1765cc51c5ad4c3.jpg)
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:
«Զգույշ, Ռուդի, այնտեղ Պուտինն է լինելու»․ ինչու Ջուլիանին չի գալիս Երևան
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։