00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բակո Սահակյանը պարգևատրել է դիվերսիոն փորձը կասեցրած ու անօդաչու խոցած զինծառայողներին

© Sputnik / David GalstyanВоеннослужащий на боевой позиции Армии обороны Карабаха
Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Օրբիտեր-2» տեսակի ԱԹՍ–ն խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը:

ԵՐԵՎԱՆ, 1 Հոկտեմբեր — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցրած, ինչպես նաև հակառակորդի անօդաչուն թռչող սարքը խոցած զինծառայողներին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։

Боевая позиция Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները շփման գծում դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել. ԱՀ ՊԲ

«Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 22–ին ադրբեջանցիների ձեռնարկած դիվերսիայի անհաջող փորձի ժամանակ ադրբեջանական կողմը, չեզոք գոտում թողել էր մեկ դի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նաև մեկ վիրավոր է ունեցել, որը հետո մահացել է։ ՊԲ–ն որևէ կորուստ չէր ունեցել։

Բակո Սահակյանը Մանսուրյանին «Երախտագիտության» մեդալով է պարգևատրել. լուսանկար

Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար էլ «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը:

Արցախի ՀՕՊ–ի խոցած անօդաչուի գինը մոտ 1 մլն դոլար է. Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ դիվերսիոն փորձից օրեր անց` սեպտեմբերի 25–ին, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք էին խոցել։

Լրահոս
0