00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է

© PhotoСъемки фильма "Мой крест"
Съемки фильма Мой крест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆիլմի հիմքում իրական պատմություններ են, իրական հերոսներ, որոնք անկախ իրենց կամքից հայտնվում են ղարաբաղյան պատերազմի կիզակետում, որտեղ կռիվը դառնում է իրենց խաչը՝ հանուն պատմական արդարության:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Արցախյան պատերազմի երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր, 1990-ականների սկզբին զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու քաջագործություններ: Այս ամենը հնարավոր է տեսնել Շավարշ Վարդանյանի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմում, որը հոկտեմբերի 4-ից կլինի մեծ էկրաններին:

© Photo«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմ
 Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է - Sputnik Արմենիա
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմ

Ֆիլմի պրիմերայից հաշված օրեր առաջ Sputnik Արմենիան զրուցել է ռեժիոսոր Շավարշ Վարդանյանի հետ և պարզել ֆիմի նկարահանման մանրամասները:

«Ես մասնակցել եմ ղարաբաղյան պետերազմին հենց առաջին իսկ օրերից, եղել եմ լրագրող, օպերատոր և մոտ 1200 ժամ արխիվային նյութեր ունեմ նկարահանած: Սցենարը գրել եմ դեռ 15 տարի առաջ, այն սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի համատեղ ջանքերով դարձավ գեղարվեստական կինոսցենար: Երկար ժամանակ չկար հնարավորություն ֆիլմը կյանքի կոչելու»,- ասաց Վարդանյանը:

© Photo«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները
 Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է - Sputnik Արմենիա
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

Կինոնախագծի մեկնարկը տրվել է 2014 թվականին՝ «Ռակուրս» և մոսկովյան «APcinema» ընկերությունների կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Վարդանյանը նաև պատմեց, որ իսկզբանե նախատեսված էր ֆիլմը նկարահանվել բուլղարացիների հետ համատեղ:

© Photo«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները
 Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է - Sputnik Արմենիա
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

«Ֆիլմի մասին պատմող ասուլիսը տեղի ունեցավ Բուլղարիայում: Մեր հակառակորդն իմացել էր այդ մասին և սկսել էր քայլեր ձեռնարկել: Սկզբում բուլղարացի պրոդյուսերին խնդրել էին դադարեցնել իր համագործակցությունը, այնուհետև Ադրբեջանի կառավարությունը Բուլղարիայի կառավարությունից պահանջեց հրաժարվել ֆիլմի նկարահանումներից»,- ասաց ռեժիսորը:

© Photo«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները
 Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է - Sputnik Արմենիա
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

Շավարշ Վարդանյանի նկարագրությամբ՝ ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի՝ պատերազմի դեմ է, որին հակադրվում է սերն ու ապրելու, պայքարելու հույս տալիս:

Ֆիլմի հիմքում ընկած է գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունը: 1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը։ Մեծ տարիքում Ժակին մարմնավորում է ռուս դերասան Բորիս Խվոշնյանսկին, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Սոնային՝ Նարինե Գրիգորյանը:

© Photo : Seroj Gyozalyan«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները
 Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է - Sputnik Արմենիա
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել անդառնալի կորստի համար, իսկ Ժակի առաքելությունը` փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլև վիրավոր հոգին։ Միասին հաղթահարելով բազում փորձություններ` նրանք փոխում են միմյանց կյանքն ու իրենց անձնական դրաման ապրում մեկը մյուսի հանդեպ անսահման նվիրումով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում դերասանուհի Նարինե Գրիգորյանը պատմեց իր կերպարի և հոգեբանական դժվարությունները հաղթարահելու մասին:

© Photo : Seroj Gyozalyan«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները
 Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է - Sputnik Արմենիա
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

«Իրականում շատ բարդ դեր էր, որովհետև Սոնայի աչքի առաջ սպանում են իր երեխաներին, և նա զգացմունքային կնոջից վերածվում է սառնասիրտ վրիժառուի: Նա կարողանում է առանց մի պահ անգամ մտածելու մարդ սպանել, այն էլ` ամենադաժան ձևով»,-ասաց Նարինեն և հավելեց, որ Սոնան հանգամանքների բերումով ծանոթանում է Բաքու գործուղված ֆրանսիացի բժշկի հետ, վերջինս կարողանում է նրա մեջ կրկին դրական զգացմունքներ արթնացնել:

Творческий коллектив фильма Честные воры на премьере фильма (19 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հեղափոխության օրերին մեծ դժվարությամբ նկարահանած «Ազնիվ գողեր» ֆիլմը մեծ էկրաններին է

Դերասանուհին հերոսուհու կերպարը ստանալու համար անգամ հոգեբանների հետ է խորհրդակցել՝ հասկանալու համար, թե Սոնան այդ իրավիճակներում իրեն ինչպես է դրսևորել: Նարինեի համար որքան դժվար, այնքան էլ հետաքրքիր են եղել նկարահանումները: Նա նաև սովորել է զինվորական տեխնիկայի հետ աշխատել:

Ֆիլմում ներգրավված դերասան Ալեքսանդր Խաչատրյանն ասաց, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում շատ բաներ դարձան «մեր խաչը», որը պետք է կրեինք:

«Մենք ինչ արեցինք պատերազմի ժամանակ և ինչ ունեցանք հաղթելուց հետո, դա է խաչը, իմ կարծիքով, որը գնալով ծանրացավ, դարձավ բեռ և դարձավ անհնար դրա կրելը։ Ես մարմնավորեցի մի արվեստագետի, ով կրում էր իր խաչը՝ որևէ կապ չունենալով պատերազմի հետ. մի ձեռքում՝ սուրը, մյուսում՝ վրձինը»,-ասաց Խաչատրյանն ու ընդգծեց, որ արվեստի մարդը չէր կարող մասնակցություն չունենալ պատերազմին, քանզի յուրաքանչյուրն ունի քաղաքացիական գիտակցություն:

© Photo«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները
 Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է - Sputnik Արմենիա
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն աչքի է ընկնում դերասանական մեծ կազմով՝ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան և այլք։ Ինչպես նաև ֆիլմում մասնակցություն են ունեցել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Հայկոն է:

Լրահոս
0