ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երեկ` սեպտեմբերի 29–ին, Գյումրու 50–ամյակ կոչվող կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդուն մահացած վիճակում տեսել է պատահական անցորդ, որն էլ այդ մասին հայտնել է իրավապահներին։
Ըստ շրջանառվող վարկածի` տղամարդու դեմքը կենդանիներն են հոշոտել։
Նշենք, որ 53-ամյա տղամարդուն նրա հարազատները և տեղի իրավապահները արդեն մի քանի օր է` որոնում էին։