«Զվարթնոց» օդանավակայանում առաջինը վայրէջք կատարեց Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնի ինքնաթիռը: Մոլդովան ԵԱՏՄ-ում ունի դիտորդի կարգավիճակ:
Այնուհետև ժամանեց Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը, որին հաջորդեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը:
Երեկոյան Հայաստան ժամանեցին Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանը ԵՏՄ անդամ չէ, բայց նախագահը մասնակցելու է կազմակերպության ընդլայնված նիստին: Օդանավակայանում հյուրերին դիմավորեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Թե ինչպես են Երևանում դիմավորել ԵԱՏՄ բարձրագույն նիստի մասնակիցներին, առաջարկում ենք դիտել Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցի օբյեկտիվից։

1/17
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում են դիմավորել Մոլդովայի նախագահին

2/17
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

3/17
© Sputnik / Asatur Yesayants
Ղրղըզստանի նախագահի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

4/17
© Sputnik / Asatur Yesayants
Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի պաշտոնական այցը Հայաստան

5/17
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օֆանավակայանում դիմավորում է Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովին

6/17
© Sputnik / Asatur Yesayants
Բելառուսի նախագահի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

7/17
© Sputnik / Asatur Yesayants
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Հայաստան

8/17
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին

9/17
© Sputnik / Asatur Yesayants
Պատվո պահակախումբ «Զվարթնոց» օդանավակայանում

10/17
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում է դիմավորել Ղազախստանի նախագահին

11/17
© Sputnik / Asatur Yesayants
Ղազախստանի նախագահի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

12/17
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

13/17
© Sputnik / Asatur Yesayants
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Զվարթնոց» օդանավակայանում

14/17
© Sputnik / Asatur Yesayants
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների այցը Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան

15/17
© Sputnik / Asatur Yesayants
Իրանի նախագահի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

16/17
© Sputnik / Asatur Yesayants
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան

17/17
© Sputnik / Asatur Yesayants
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան