ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 28-ին ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։
Գումարի ծագումն անձամբ ինձ համար կապ չունի. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել նոր մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև շնորհակալագիր ստացել կենտրոնի սաներից` մասնաշենքի վերակառուցմանը ցուցաբերած աջակցության համար։
«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի նորաբաց մասնաշենքում մասնագիտական կողմնորոշում և հմտություններ կստանան աուտիզմ ունեցող 80 դեռահասներ։
Նորաբաց կենտրոնում արտթերապիայի շրջանակում գործում են ստեղծագործական բազմատեսակ աշխատանքներ՝ թղթի արտադրություն, բացիկների պատրաստում, գեղանկարչություն, կավագործություն, բատիկա, իսկ երաժշտաթերապիայի շրջանակում գործում են դաշնամուրի, երգեցողության և պարի դասարաններ, խոհարարություն։ Կենտրոնի սաները կուսանեն նաև համակարգչային գիտելիքներ, այգեգործություն, կզբաղվեն սպորտով։
«Իմ քայլը» հիմնադրամը «Աղքատության փուլային հաղթահարման›› ծրագրի շրջանակում աջակցել է կենտրոնի նոր մասնաշենքի վերանորոգման և վերակառուցման աշխաանքներին՝ հատկացնելով 14 մլն 400․000 դրամ։