00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդիրը պետք է այլ մակարդակով լուծվի. ինչու են 100-ավոր բեռնատարները մնացել Վերին Լարսում

© Sputnik / Alex ShlamovМногокилометровая очередь грузовиков на грузино-российской границе
Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Վերին Լարսի» անցակետում հերթեր գոյանալու հարցը տարվա մեջ մի քանի անգամ սրվում է։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, ինչն այս անգամվա հսկայական հերթերի առաջման պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և այլ երկրների բեռնափոխադրողները հաճախ են գերազանցում մեքենայի բեռնման թույլատրելի զանգվածը, ու եթե նախկինում «Վերին Լարս» անցակետում դրան ուշադրություն չէին դարձնում, ապա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է։

Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին օրերին անցակետում բազմակիլոմետրանոց հերթեր են գոյացել։

Հայաստանի միջազգային փոխադրողների միության նախագահ Հերբերտ Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այժմ անցակետը գործում է, բայց մեծ հերթերը դեռ պահպանվում են։

«Մեքենաները շատ են, ոչ ոք չի հաշվել, բայց երկու կողմում մոտ 400–500 մեքենա կլինի։ Ռուսական կողմից` մի փոքր ավելի շատ»,– ասաց Համբարձումյանը։

Նրա խոսքով` վիճակի վատթարացման պատճառը այն է, որ ռուսական կողմը սկսել է ստուգել բեռնատարների անիվները միմյանց միացնող սռնիի բեռնվածությունը (որքան է այդ սռնիի ճնշման մեծությունը փոխանցվում ճանապարհին), ինչը նախկինում այդքան խստությամբ չէր ստուգվում։

Многокилометровая пробка из автомобилей с российской стороны на границе с Грузией у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
«Վերին Լարսում» բեռնատարների կուտակման պատճառը տեխնիկական է. դեսպանություն

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես այդ պատճառը նշեց։

«Սովորաբար մեր բեռնափոխադրողները դրան ուշադրություն չեն դարձնում, թեև բոլոր երկրներում էլ ստուգվում է բեռնվածությունը, իսկ խախտողներին տուգանում են։ Բայց դրանում ոչ մի նոր բա չկա, պարզապես նախկինում դրան հանգիստ էին նայում, իսկ հիմա խստացրել են վերաբերմունքը։ Թե չէ այդ նորմը գործում է և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում», – ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` այդ նպատակով սահմանին ու ճանապարհներին հատուկ կշեռքներ են դրված, որոնք ֆիքսում են հնարավոր գերբեռնվածությունը։

«Սպայկան» գերբեռնվածության հետ կապված խնդիրներ չունի, որովհետև հետևում է տեխնիկական կանոնակարգին, բայց ընկերության մեքենաներն էլ են հայտնվում հերթերում։ Մեկ օրվա փոխարեն մեքենաները մի քանի օր են սպասում։ Իրավիճակն արդեն մի քանի օր է` չի փոխվում։

Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բեռնափոխադրողներն ահազանգում են. Վերին Լարսում մեքենաների հերթը հասել է Պյատիգորսկ

«Երբ բեռնափոխադրողները սկսեն նորմերին համապատասխանող չափերով բեռներ վերցնել, խնդիրը մասամբ կլուծվի», – ասաց Բաղդասարյանը։

Մյուս կողմից էլ կցորդիչով բեռնատարների ընդհանուր քաշի հետ կապված խնդիրը կա։ Ռուսական մաքսատունը հղում է անում ԱՊՀ օրենսդրությանը, ըստ որի` բեռնված մեքենայի ընդհանուր քաշը պետք է չգերազանցի 38 տոննան։

Միաժամանակ ռուսական օրենսդրության համաձայն` կցորդիչով բեռնատարների քաշը կարող է կազմել մինչ 40 տոննա։

«Տուգանքները հասնում եմ 100 հազար ռուբլու, իրականում մեծ գումար է։ Փոխադրողները կարող են պարզապես սնանկանալ դրա պատճառով», – նշեց Բաղդասարյանը։

Նրան մի հարց է հետաքրքրում` խստացումը վերաբերում է միայն հայկական մեքենաների՞ն, թե՞ բոլոր երկրների բեռնատարներին։

Իրավիճակը պարզելու համար Sputnik Արմենիան կապ հաստատեց Հյուսիսային Օսեթիայի մաքսատան հետ։ Մամուլի քարտուղար Դիանա Խաևան ասաց, որ ռուսական կողմում այդ պահին 900–1000 մեքենա կա։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Վրաստանն իր նպատակներն է հետապնդում Վերին Լարս տանող ճանապարհի կառուցմամբ»

Խաևան հաստատեց, որ խնդիրը ոչ թե խստացման հետ է կապված, այլ պարզապես սկսել են ստուգել բեռների քաշը։

«Մենք սարքավորումներ ենք ստացել, որը պետական սերտիֆիկացիա է անցել և սկսել է գործել սեպտեմբերի 19–ից։ Բանն այն է, որն փոխադրողներից շատերը քաշը խախտում են, ու սահմանն անցնելու համար նրանք պետք է տուգանք վճարեն ու բեռնաթափվեն», – ասաց Խաևան։

Նրա խոսքով` ստուգվում են բոլոր մեքենաները, անկախ այն բանից` որ երկրներ են գնում կամ ում են պատկանում։ Կառավարությամբ որոշման համաձայն` նման հսկողությունն իրականացվում է միայն անցակետերում։

«Մենք օրական մոտ 200 բեռնատար ենք բաց թողնում։ Մոտավորապես նույնքան էլ գալիս են։ Նման անցունակության է հաջողվել հասնել մեր անձնակազմի ավելացման շնորհիվ։ Վախենամ` հետագա քայլերը պետք է կատարվեն ոչ այս մակարդակով։ Տեղում մենք հնարավոր ամեն բան անում ենք», – նշեց Խաևան։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Վերին Լարս» անցակետի բեռնատարների հերթը ռուսական Պյատիգորսկ քաղաք է հասել։ Ահազանգող վարորդները բողոքում են, որ արդեն 10 օր է` իրենց հերթին են սպասում ու ամեն օր ստիպված են 500 ռուբլի վճարել կայանատեղի համար։

Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ մաքսային մարմիններն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում` հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։

Լրահոս
0