00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը լավ լուր ունի. Հայաստանի եվրապարտատոմսերի տոկոսադրույքները նվազել են

© Sputnik / Aram NersesyanНикол Пашинян прибыл в штаб блока "Мой шаг" (10 декабря 2018). Еревaн
Никол Пашинян прибыл в штаб блока Мой шаг (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020թ–ի պարտքը մարելու փոխարեն կառավարությունը նոր պարտք է թողարկել` բայց ավելի ցածր տոկոսներով։ Փաշինյանի համոզմամբ` սա վկայում է Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. 2019թ–ին ՀՀ կառավարությունը եվրոբոնդերի թողարկումն իրականացրել է աննախադեպ ցածր տոկոսներով` 4.20 տոկոսով։ Այսօր Facebook–յան ուղիղ եթերում այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ դա լավ լուր է։

«Սա նշանակում է ՀՀ տնտեսության նկատմամբ ահռելի վստահության դրսևորում»,– ասաց վարչապետը` հիշեցնելով, որ 2013թ–ին ՀՀ կառավարության թողարկած 500 մլն դոլարի եվրոբոնդերի եկամտաբերությունը կազմել էր ավելի քան 2 տոկոսով ավելի բարձր` 6.25 տոկոս։

Վարչապետը նաև շեշտեց, որ որքան բարձր է եվրոբոնդերի տոկոսադրույքը, այնքան ավելի թանկ է թողարկող երկրի համար դրանց սպասարկումը։

2013թ–ի եվրապարտատոմսերը թողարկվել էին 7 տարի մարման ժամկետով։ Այսինքն` 2020թ–ին Հայաստանը պարտավորվել էր հետ վերադարձնել 500 մլն դոլարը։

Премьер-министр Никол Пашинян встретился с экспортерами и бизнесменами в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Իշխանության «շռայլ ժեստը», կամ ինչպես գործարարները կտնօրինեն վերադարձվող պարտքը

«Այսինքն` 2020–ին մենք պիտի փակեինք այդ պարտքը, և այդքան կանխիկ գումար պիտի վճարեինք։ Բայց մենք որոշեցինք այլ ուղղությամբ գնալ ու նոր պարտատոմսեր թողարկել»,– ասաց վարչապետը։

Հենց այս`2019թ–ին թողարկված նոր եվրապարտատոմսերին էր վերաբերում վարչապետի հայտնած լուրը։

«Ես հասկանում եմ, որ ոչ տնտեսագետի համար սա խառը պատմություն է, բայց սա նշանակում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը Հայաստանի տնտեսական զարգացումների նկատմամբ մեծացնել։ Այսինքն` միջազգային հանրությունը Հայաստանը համարում է հուսալի երկիր»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, որ նոր պարտատոմսերը թողարկվել են արդեն 10 տարի մարման ժամկետով, որն ավարտվելու է 2029թ–ին։

Ըստ վարչապետի` այս գործողության արդյունքում Հայաստանի կառավարությունը կխնայի 10.2 մլն դոլար։

Սա, Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ, վկայում է, որ Հայաստանի տնտեսական հեղափոխությունը մեկնարկել ու շարունակվում է։ Ու թեև խնդիրներ հայաստանյան տնտեսության մեջ դեռ շատ կան, բայց դրանց լուծման դաշտը, վարչապետի համոզմամբ, կայունանում է։

Լրահոս
0