00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցվետաևան և Իսահակյանը. ինչպես ընկերացան պոեզիայի հսկաները

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցПамятник Марине Цветаевой
Памятник Марине Цветаевой  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցվետաևա հանճարի ողբերգության մասին հատորներ են գրվել, բայց զարմանալի է` ինչպես կարող են մարդկային կյանքի 48 տարիներն այդքան շաղախված լինել անվերջ տաղանդով ու լի վշտով։ «Ոչ դաշտային պոետ». Ցվետաևայի մասին ասել է Ավետիք Իսահակյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Մարինա Ցվետաևան, որը բարեկեցիկ և անհոգ մանկություն ու պատանեկություն էր ունեցել, բավական արագ մոռացավ այդ ամենի մասին։ Ցվետաևայի կյանքն արդեն թանկարժեք գինիներն ու բանաստեղծություններն էին և համատարած զրկանքները` բարոյական և ֆիզիկական։ Այնուամենայնիվ, այդ մասին հատորներ են գրվել։

Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը. լուսանկար

Նա ծնվել է սեպտեմբերի 26-ին, սակայն ծննդյան օրը նշում էր հոկտեմբերի 8-ին՝ Հովհաննես Ավետարանիչի հիշատակի օրը` ըստ ուղղափառ տոնացույցի։ Մոսկվայի համալսարանի բանասիրության և արվեստաբանության պրոֆեսորի և դաշնակահարուհու դուստր Ցվետաևան դատապարտված էր միաձուլվել արվեստին, սակայն որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ նրա բանաստեղծությունները կգրավեն ռուսական պոեզիայի տիրույթը, տիրույթ, որին դժվար է զարմացնել։

Փրկիչ Կաթողիկոսը․ 25 տարի առանց Վազգեն Առաջինի

Նրա կյանքում եղել է ամեն ինչ` էմիգրացիա, վերադարձ, բացարձակ հուսալքության ժամանակաշրջան, լույսի նշույլներ` չնչին գումարով թարգմանությունների դիմաց... Բայց չէ՞ որ նա միայն Բոդլեր և Լորկա չէր թարգմանում. 1939  թվականի վերջից թարգմանությունները նրա համար դառնում են ապրուստի և օրվա հաց վաստակելու միակ միջոց։ «Ընտրելու հնարավորություն չի ունենում, նա հերթով թարգմանում է ամեն ինչ, այն, ինչ առաջարկում են, հաճախ անհայտ պոետների բանաստեղծություններ, որը նրան այդքան էլ պատիվ չէր բերում», – գրել է Մարիա Բելկինան Ցվետաևայի մասին։

© Sputnik / Անցնել մեդիապահոցՄարինա Ցվետաևա
Ցվետաևան և Իսահակյանը. ինչպես ընկերացան պոեզիայի հսկաները - Sputnik Արմենիա
Մարինա Ցվետաևա

Այնուամենայնիվ, Ցվետաևան գոնե այդ եղանակով որոշակի գումար վաստակում էր, բայց ոչ մեծ, դա էլ Ֆադեևն էր միջնորդել, որպեսզի սովից չմեռներ։

Ցվետաևան հայկական պոեզիա գրեթե չի թարգմանել` այդ անծայրածիր դաշտը թողնելով  ուրիշներին, մասնավորապես՝ Աննա Ախմատովային։ Սակայն Ցվետաևան մի հանդիպում ունեցավ, որն իր, ինչպես և իր զրուցակցի` Ավետիք Իսահակյանի կյանքում կարևոր հետք թողեց։

Հանդիպումը տեղի ունեցավ Փարիզում 1932 թվականին, պատմում է Ցվետաևայի և Սերգեյ Էֆրոնի դուստրը` Արիադնա Էֆրոնը։ Արիադնա Սերգեևնան որոշել է գրել այդ հանդիպման մասին, և նրա պատմվածքը հրապարակվել է 1967 թվականին «Գրական Հայաստան» ամսագրում։

Ոչ միայն գրում էր, այլև լուսանկարում. Հովհաննես Թումանյանի ոչ հայտնի հոբբին. լուսանկարներ

Եվ այսպես, փարիզյան աշուն, 1932 թվական, երեկո, գրականագետ Վլադիմիր Լեբեդևի տուն։ Վարպետն ու Ցվետաևան գրեթե անմիջապես միմյանց հանդեպ համակրանքով լցվեցին, և հարցն այստեղ, հավանաբար, Իսահակյանին բնորոշ զուսպ ու չափավոր արիստոկրատ պահվածքն էր։ Նա մշտապես իրեն դրսևորում էր որպես մարդ, որի համար ոչինչ զարմանալի չէ. այս կյանքում տեսել է ամեն բան և այլևս զարմանալու ոչինչ չունի։

«Այո, հավանաբար, ամեն ինչ այդպես էլ կար», – գրում է Արիադնա Էֆրոնը։

Այլ էր Ցվետաևան. նա միշտ զուսպ է, իսկ վերջին տարիներին նաև զգուշավոր ու զգոն, գուցեև նենգության չի սպասում, բայց ամեն դեպքում հեռավորություն է պահում։ Համենայնդեպս, ծանոթության սկզբում։

Իսահակյանը և նա իրենց պարկեշտ էին պահում. կաշկանդված և սառը պատասխաններում  Ցվետաևան թեթև շղարշով քողարկում էր հոգու մեծ կրակը, որը ցանկացած պահի կարող էր բռնկվել։

Նա Վարպետի համար ընթերցեց Բալմոնտին նվիրված իր բանաստեղծությունները. երեկոն շարունակվեց  երկու իմաստուների երկխոսությամբ։

CC BY-SA 4.0 / Hovhannes Toumanian Museum / in the loggia of Vernatoun (cropped and resized)Ա. Իսահակյան, Ս. Բալայան, Ն. Աղբալյան, Հ. Թումանյան («Վերնատուն», 1902)
Ցվետաևան և Իսահակյանը. ինչպես ընկերացան պոեզիայի հսկաները - Sputnik Արմենիա
Ա. Իսահակյան, Ս. Բալայան, Ն. Աղբալյան, Հ. Թումանյան («Վերնատուն», 1902)

«Որքան գեղեցիկ էին նրանք` թե՛ մեկը,  թե՛ մյուսը, և որքան նմանություն կար նրանց կերպարներում. Իսահակյանի խոշոր գլուխը` արծվաքթով և ծերացող ծանր, շագանակագույն կոպերի տակ թաքնված արծվի հայացքով մուգ, սփրթնած դեմքը, լայն թիկունքը`  նրան կուզիկացնող պարկանման պիջակով և ամբողջ մարմնի դարավոր հոգնածությունն ու Ցվետաևայի դեռ տղայական, բարձր պահած գլուխը`  ճերմակող կարճ, թեթև մազերով, բարակ, պարզ արծվաքիթ կիսադեմը` պարզ շուրթերով...

Երկուսն էլ իրենց տարիքից մեծ էին երևում, երկուսն էլ չքնաղ էին», – գրում է Արիադնա Էֆրոնը։

Հայերի հպարտությունը և մեր բակի տղաները. ինչու է Բուզովան ակադեմիկոս Հովհաննիսյանից հայտնի

Այնուհետև Ցվետաևայի համառ խնդրանքից հետո իր բանաստեղծությունները կարդաց Վարպետը, իսկ նա իր ուժեղ պոետիկ հոտառությամբ խրվում էր իրեն անծանոթ լեզվի հնչյունների մեջ, լեզու, որն  առաջին անգամ էր լսում, և աչքերը միանգամից փայլեցին, լարվածությունն ու սփրթնածությունը  լքեցին նրան, և ժայթքեց ընկերական կրակը: Երբ բանաստեղծը լռեց, դեռ որոշ ժամանակ լռություն էր տիրում։

Նա արժանացավ Օսկարի, հետ վերադարձրեց Պուլիցերյան մրցանակը. այսօր Սարոյանի ծննդյան օրն է

«Իսկական լեռնային պոետ, – վերջապես շունչ քաշեց Ցվետաևան և ավելացրեց,- ի սկզբանե էր բանը»։

Իսահակյանը, իհարկե, հասկացավ այդ խոսքերի իմաստը, որը բարձրագույն գնահատականն էր, որ հնչեց մեկ այլ պոետի շուրթերից։

«Դուք էլ դաշտային չեք»,– ասաց նրան Վարպետը։ Նրանք ընկերացան, երկու ճակատագիր, որոնք միացրեց նախախնամությունը։

Լրահոս
0