00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեծ պատիվ է այցելել հինավուրց մշակույթ ունեցող երկիր». Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է

© Sputnik / Armen HakobyanДиректор Института Европы РАН Алексей Громыко выступает с публичной лекцией перед студентами факультета международных отношений ЕГУ (26 сентября 2019). Еревaн
Директор Института Европы РАН Алексей Громыко выступает с публичной лекцией перед студентами факультета международных отношений ЕГУ (26 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսեյ Գրոմիկոյի գործունեությունն ու աշխատանքն անմիջականորեն վերաբերում է համաշխարհային քաղաքականությանը, բայց՝ գիտական առումով:

ԵՐԵՎԱՆ, 26 Սեպտեմբեր — Sputnik. Խորհրդային Միության ամենից երկար պաշտոնավարած, կարելի է ասել, լեգենդար արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի թոռը՝ Ալեքսեյ Գրոմիկոն, այցելել է Հայաստան՝ մասնակցելու Երևանի պետական համալսարանի մեկդարյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին:

© Sputnik / Armen HakobyanԱլեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է
«Մեծ պատիվ է այցելել հինավուրց մշակույթ ունեցող երկիր». Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է

Կարելի է ասել`թոռն իր անվանի պապի հետքերով է գնացել: Ալեքսեյ Գրոմիկոյի գործունեությունն ու աշխատանքն անմիջականորեն վերաբերում է համաշխարհային քաղաքականությանը, բայց՝ գիտական առումով: Նա Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) թղթակից-անդամ է, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրենը, քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր:

© Sputnik / Armen HakobyanԱլեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է
«Մեծ պատիվ է այցելել հինավուրց մշակույթ ունեցող երկիր». Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է

«Մեծ պատիվ է այցելել հինավուրց մշակույթ ունեցող երկիր, մի երկիր, որի հետ Ռուսաստանը դարերով և միլիոնավոր թելերով է կապված է»,-լրագրողների հետ զրույցում նշեց լեգենդար դիվանագետի թոռը, ապա հավելեց, որ Հայաստանում շատ վաղուց չէր եղել։

Նա հույս հայտնեց, որ այս այցը կխթանի ավելի ակտիվ շփումները Եվրոպայի ինստիտուտի, Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի և Հայ-ռուսական համալսարանի, ԵՊՀ-ի և այլ «ուղեղային կենտրոնների» միջև:

© Sputnik / Armen HakobyanԵՊՀ–ն 100 տարեկան է
«Մեծ պատիվ է այցելել հինավուրց մշակույթ ունեցող երկիր». Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է - Sputnik Արմենիա
ԵՊՀ–ն 100 տարեկան է

Հատկանշական է, որ Ալեքսեյ Գրոմիկոյի կարծիքով, Եվրամիության հետ Ռուսաստանի հարաբերություններում տեսանելի հեռանկարում ավելի տիրապետող են լինելու կառուցողական տրամադրությունները և միտումները: 

Այս մասին նա ասաց «ՌԴ ու ԵՄ փոխհարաբերությունները արդի ժամանակաշրջանում» հրապարակային դասախոսության ժամանակ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Պալյանների անվան դահլիճում։

© Sputnik / Armen HakobyanԱլեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է
«Մեծ պատիվ է այցելել հինավուրց մշակույթ ունեցող երկիր». Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է

«Ակնհայտ է, որ 21-րդ դարում այս բաժանարար գծերի ու առճակատումների վիճակից Եվրոպան վաղ թե ուշ նորից անցում կկատարի ռազմավարական համագործակցության մոդելին: Որովհետև հիմա արդեն չկան պետությունների խմբեր, առավել ևս՝ առանձին երկրներ, որոնք ի վիճակի են միայնակ լուծել տրանստարածաշրջանային կամ գլոբալ խնդիրներ»,–ասաց Գրոմիկոն:

© Sputnik / Armen HakobyanԱլեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է
«Մեծ պատիվ է այցելել հինավուրց մշակույթ ունեցող երկիր». Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է

Պրոֆեսորը նշում է, որ վերջին տարիներին Ռուսաստանի և Արևմուտքի մի շարք երկրների միջև հարաբերություններում ձևավորված իրավիճակը ոչ միայն օրինաչափ չէ, այլև որոշակի գործողության հետևանք է: Ըստ որում, հետաքրքրական է գիտնականի ընդգծված լավատեսությունը:

«Կարծում եմ, որ ողջամիտ մարդիկ ավելի շատ են, քան նրանք, ովքեր ձգտում են փորձարարություններ անել այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են կայունությունը, անվտանգությունը, մշակութային կապերը: Ես որպես գիտնական, համոզված եմ, որ մոտակա տարիներին վիճակը կփոխվի դեպի լավը, և կարծում եմ, դա տեղի կունենա շատ ավելի վաղ, քան շատերը մտածում են»:

Интерактивная выставка в рамках научного фестиваля «РУСАЛ ФЕСТИВАL #Наука» - Sputnik Արմենիա
ԵՊՀ–ի 100-ամյակի կապակցությամբ ԿԲ–ն արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ դրել. լուսանկար

Ալեքսեյ Գրոմիկոյի դիտարկմամբ` ուկրաինական դեպքերից հետո ԵՄ-ում մոտեցման շարժ տեղի ունեցավ, որն արտացոլվեց նաև ԵՄ գլոբալ ռազմավարության մեջ, որտեղ առաջին անգամ, պաշտոնական մակարդակով ասված է, որ ԵՄ-ն չի պատրաստվում իր մոդելը պարտադրել որևէ մեկին, որ պետք է այլ մոդելների կարծիքն էլ լսել և իրենց փորձն էլ օգտագործել:

«Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները ցույց են տալիս, որ Եվրամիությունը սկսել է ականջալուր լինել այն երկրների կարծիքին, որոնց հետ բանակցություններ է վարում: Եվ պարզվեց, որ Հայաստանը կարող է առանց պրոբլեմի կարևոր համաձայնագիր կնքել Եվրամիության հետ ու, դրա հետ մեկտեղ, լինել ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ կառույցների լիարժեք անդամ: Պարզվեց, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Եթե ԵՄ-ն այդպես մոտենար նաև Ուկրաինային, կարծում եմ, մենք հիմա Ուկրաինայի մասին էլ նույնը կասեինք՝ կամրջի դեր կատարելու առումով: Ցավոք, պատմությունն ընթացավ ոչ այն ճանապարհով»,-նկատում է Ալեքսեյ Գրոմիկոն:

Ամփոփելով` նա նկատում է, որ մեր երկրի փորձը կարևոր դեր է խաղացել նաև այն տեսանկյունից, որ օգնել է Եվրամիությանը՝ ավելի համարժեք մոտենալ «Արևելյան գործընկերության» մյուս մասնակիցների հետ բանակցություններին:

Լրահոս
0