00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երբ Փաշինյանը վերադառնա, կքննարկենք». Գարեգին Բ–ն` եկեղեցականներին «ծնկի բերելու» մասին

© Sputnik / Aram NersesyanКатоликос Гарегин второй
Католикос Гарегин второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարեգին Բ–ն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ պարբերաբար հանդիպում են ու քննարկում եկեղեցուն, հայրենիքին վերաբերող խնդիրներ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստան վերադառնալուց հետո կքննարկի կառավարությանը թուլացնող եկեղեցականներին «ծնկի բերելու» հարցը։ Գարեգին Բ–ն այս մասին ասաց այսօր` պատասխանելով լրագրողների հարցերին։

Լոս Անջելեսում կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը նշել էր, որ երբ իրենք ասում են` եկեղեցու ներքին կյանքի մեջ չեն մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում և ասում են, որ սրանք նախկին կառավարության նման չեն, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ: Փաշինյանը նշել էր, որ այդ եկեղեցականները շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն` բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով։

«Փաշինյանի ասածի առնչությամբ եկեղեցին իր տեսակետը հնչեցրել է։ Սակայն, ամենայն հավանականությամբ, երբ վարչապետը Հայաստան վերադառնա, կքննարկենք այդ հարցը։ Ի դեպ, Փաշինյանի հետ մենք պարբերաբար հանդիպում ենք ու քննարկում եկեղեցուն, հայրենիքին վերաբերող խնդիրներ և հավանաբար նրա ասածի առնչությամբ էլ կխոսենք»,–ասաց նա։

Գարեգին Բ–ի խոսքով` բավականին հարցեր կան, որոնք ծառացած են երկրի առջև և որոնք հուզում են ժողովրդին։ Նա հույս հայտնեց, որ բոլոր խնդիրներն իրենց լուծումը կստանան։

«Քրիստոնեական արժեքների արմատավորումը Հայաստանում ինձ համար շատ կարևոր է». Փաշինյան

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտնել էր նաև, որ եկեղեցու առնչությամբ իր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Նրա խոսքով` եկեղեցին կառավարվում է իր ծխական կառույցների միջոցով, և պետք է շարունակվի այդպես լինել, կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին:

Հազվագյուտ ձեռագրեր, բացառիկ նկարներ. 10 տարի հիմնանորոգված Վեհարանը շատերին կզարմացնի

Լրահոս
0