00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից». Մնացականյանի ելույթը ՄԱԿ–ում

© Photo : UN Photo/Manuel EliasМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян выступает на заседании Совета Безопасности по вопросу о сотрудничестве между ООН и региональными и субрегиональными организациями в деле поддержания международного мира и безопасности (25 сентября 2019). Нью-Йорк
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян выступает на заседании Совета Безопасности по вопросу о сотрудничестве между ООН и региональными и субрегиональными организациями в деле поддержания международного мира и безопасности (25 сентября 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով`ահաբեկչությունը չպետք է ասոցացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ընդլայնման ջատագովը՝ անկախ աշխարհագրությունից, դրա հիմքում ընկած շարժառիթներից և դրդապատճառներից։

Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` «Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով. ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի ներդրումը ահաբեկչության սպառնալիքի դիմագրավման գործում» ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը։

Премьер-министр Никол Пашинян с супругой Анной Акопян встретился с армянской общиной Нью-Йорка (24 сентября 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Իլհամ Ալիևին

Նա նախ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այս քննարկումը նախաձեռնելու համար` նշելով, որ սա կարևոր հնարավորություն է՝ վերահաստատելու հանձնառությունն ահաբեկչության հակազդման ուղղությամբ արդյունավետ համագործակցությանը:

«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Միջազգային հանրությունը պետք է միավորվի և ձեռք ձեռքի տված աշխատի՝ բոլոր հարթություններում ահաբեկչությանը հակազդելու համար: Ահաբեկչությունը կամ բռնի ծայրահեղականությունը ոգեշնչողներին կամ այն իրականացնողներին, ինչպես նաև, հատկապես հակամարտության միջավայրում, ատելության հողի վրա հանցագործություն և բռնություն հրահրողներին արդարացնելու յուրաքանչյուր փորձ պետք է վճռական և միանշանակ կերպով դատապարտվի՝ բոլոր մակարդակներում»,–ասել է Մնացականյանը:

Մեր նախարարի խոսքով`ահաբեկչությունը չպետք է ասոցացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։ «Մենք խստորեն մտահոգված ենք այն դեպքերով, երբ մի ամբողջական համայնքներ դիտավորությամբ թիրախավորվում են միմիայն որոշակի էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու պատճառով։ Մշակութային հուշարձանների նկատմամբ մանրակրկիտ ծրագրված վայրագությունները և վանդալիզմը, ինչպես նաև համաշխարհային ժառանգության մի շարք կոթողների ոչնչացումն Իրաքում և Սիրիայում հստակ օրինակներ են և մտահոգության լուրջ առիթ ողջ մարդկության համար»,–ասել է նա։

Выступление премьер-министра Армении Никола Пашиняна на 74-й сессии Генассамблеи ООН (25 сентября 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան

Մնացականյանը հիշեցրել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների թվում առաջիններից էր, որ դատապարտեց ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրա Ճակատի, Ալ-Քաիդայի և նրանց ճյուղավորումների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հալածանքները: Սիրիական Քեսաբ և Դեր Զոր քաղաքներում հայ բնակչության դեմ իրականացված ծանր հանցագործությունները, մշակութային և կրոնական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը և ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ահաբեկիչների կողմից իրականացված զանգվածային դաժանությունները մատնացույց արեցին, որ ահաբեկչությունն, ըստ էության, մարդու իրավունքների հիմնարար ժխտման արտահայտումն է: Հայաստանը հետևողական հանձնառություն է ցուցաբերել՝ աջակցելու ճգնաժամից տուժած շրջաններում տևական փոփոխության հաստատմանը, ինչն արտահայտվում է Սիրիայում ազգային մարդասիրական առաքելություն տեղակայմամբ` ի պատասխան Սիրիական իշխանությունների և Սիրիայի հայկական համայնքի խնդրանքին:

Сбор руководителей антитеррористических подразделений органов безопасности (25 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում քննարկում են ԱՊՀ–ում ահաբեկչության դեմ պայքարի վտանգները

«Մենք մեծապես արժևորում ենք գոյություն ունեցող համագործակցային հարթակները՝ ուղղված ահաբեկչության կանխման և դիմագրավման գործում մեր ազգային ջանքերի ամրապնդմանը և երկխոսության բարելավմանը։ Հայաստանը շարունակում է ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված համապատասխան բանաձևերի համապարփակ կիրարկումը»,–նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունները կարող են առանցքային դեր ունենալ համագործակցության դյուրացման և խթանման գործում, ներառյալ լավագույն փորձի փոխանակման և ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար առավել հզոր կարողությունների հաստատման միջոցով: «Մենք կարևոր տեղ ենք հատկացնում ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և ՀԱՊԿ համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացվող գործողություններին»,–ասել է Մնացականյանը:

Նա նշել է, որ Հայաստանը հավասարապես կարևորում է իր աշխատանքը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններում, որոնց անդամ է կամ որի հետ ունի սերտ համագործակցություն։ 

Լրահոս
0