Ուղիղ 23 տարի առաջ (25.09.1996) անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Երևանում իշխանությունն իր քաղաքական ընդդիմադիրների դեմ առաջին անգամ զենք կիրառեց։
Նախագահական ընտրությունների արդյունքից դժգոհ, ընդդիմության առաջնորդները ցուցանակներ էին ուղարկել խորհրդարանի շենքի մոտ, որտեղ գտնվում էր ԿԸՀ–ն։ Չհասնելով Լևոն Տեր–Պետրոսյանի հաղթանակի մասին որոշման վերանայմանը` ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանի մի քանի հարյուր կողմնակից կոտրել էին դարպասն ու ճղելով ոստիկանների շղթան, մտել շենք։
Անկարգությունների հետևանքով տուժել էր նաև ԱԺ փոխխոսնակը։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ ու ջրցան էր կիրառել։ Գրոհողների գլխավերևում հրաձիգներից կրակ էր բացվել։
Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ռեպորտաժներում ներկայացնում է` ինչ է եղել այդ դրամատիկ երեկոյից առաջ ու հետո։ Պիսարենկոն այդ տարիներին ՆՏՎ–ի թղթակիցն էր Երևանում ու պահպանել է իր ռեպորտաժների արխիվը։
Ինչի համար են նախկին գործակալին դատապարտել Խորհրդային միությունում ու ԱՄՆ–ում. տեսանյութ
Sputnik Արմենիա կայքում հրապարակվող և անցյալին վերաբերող տեսանյութերի միջոցով մեր ընթերցողներն էլ կարող են դառնալ 1996–2001 թվականներին տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների ականատեսը։