00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խելահեղ» Ֆալյանը. մարզիչ, որը ստեղծեց ոսկե «Արարատի» հիմքը

© Sputnik / Долягин / Անցնել մեդիապահոցОбладатели Кубка СССР по футболу 1973 года - игроки команды "Арарат" (Ереван)
Обладатели Кубка СССР по футболу 1973 года - игроки команды Арарат (Ереван) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոշտ և պահանջկոտ Ֆալյանը ոչ մեկի խորհուրդները չի ընդունել կազմը ձևավորելիս. նա վերցրել է այն խաղացողներին, որոնց արժանի է համարել:

1970–ականների սկզբին «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաջողությունները կապում են Նիկիտա Սիմոնյանի անվան հետ, և դա արդարացի է, բայց ոչ լիովին։ Հաղթանակների հիմքերը դրվել են մեկ տասնամյակ առաջ՝ Արտեմ Ֆալյանի կողմից, ինչը, ի դեպ, միշտ նշում է Սիմոնյանը։ Տաքարյուն և պահանջկոտ Ֆալյանը կարողացել է ընտրել և դաստիարակել խաղացողների. նրան ոչ բոլորն են սիրել, բայց հարգել են բոլորը։

Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա
«Արարատ 73»-ը 45 տարեկան է. Նիկիտա Սիմոնյանը գիտի` ինչպես կարելի է կրկնել հաջողությունը

Երբ 1967թ-ին ԽՍՀՄ-ում նշվել է հոկտեմբերյան հեղափոխության կեսդարյա հոբելյանը, հիմնական հանդիսությունները, իհարկե, կայացել են Լենինգրադում։ Բայց տոները, նույնիսկ գաղափարապես ամենահաջող, ևս մեկ առիթ են՝ հիշելու բաների մասին, որոնք, թվում է՝ ոչ մի կապ չունեն գաղափարախոսության հետ։

Օրինակ, ֆուտբոլի մասին։ Բանն այն է, որ Լենինգրադի «Զենիթը» հեռավոր նոյեմբերին անհուսալիորեն եզրափակել է միութենական առաջնության մրցաշարային աղյուսակը, և Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հայրերն օգտագործել են հեղափոխական հոբելյանը, որպեսզի լուծեն հարցը վերին ուժերի միջամտությամբ։ Վերին ուժերն առանց երկար մտածելու հրամայել են հաջորդ տարի ավելացնել թիմերի քանակը բարձրագույն լիգայում` «Զենիթը» թողնելով ֆուտբոլային վերնախավում։

Բայց խաղի հետ պետք էր ինչ–որ բան անել, և 1968թ.–ին ակումբը գլխավորել է Արտյոմ Ֆալյանը, որն այդ ժամանակ լքել է «Արարատը»։ Նոր մարզիչը կարճ ժամանակում աութսայդերին միջակ թիմ է դարձրել, և լենինգրադցիները մոռացել են աղյուսակում վերջին հորիզոնականների մասին։

Երբ Ֆալյանը հեռացել է «Արարատից»՝ այսպիսի արտահայտություն է արել. «Այդ տղաները մի քանի տարի անց կդառնան երկրի չեմպիոններ»։ Նրան այդ ժամանակ լուրջ չեն ընդունել և հերթական անգամ սխալվել են, չէ՞ որ նա «Արարատ» է գնացել 1965թ.–ին` այն առաջին լիգայից վերադարձնելով բարձրագույն։ Բոլորը մտածում էին, որ ոչ երկար ժամանակով, բայց պարզվեց` ընդմիշտ։

Կոշտ և պահանջկոտ Ֆալյանը ոչ մեկի խորհուրդները չի ընդունել կազմը ձևավորելիս. նա վերցրել է այն խաղացողներին, որոնց արժանի է համարել, իսկ հետո գործադրել բոլոր ջանքերը թե՛ նրանց, թե՛ իր, որպեսզի նրանց իսկական ֆուտբոլիստ դարձնի։ Նրանք, ովքեր չեն դիմացել, հեռացել են, մնացողները խաղացել են նոր մակարդակով։

Сборная СССР по футболу, 1971 год - Sputnik Արմենիա
Չվաճառվող հավատարմություն. ինչպես «ամենահայ ուկրաինացին» երկրորդ կյանք տվեց «Արարատ-73»-ին

«Արարատի» հետ Ֆալյանն անցկացրել է քրտնաջան, երբեմն տանջալից աշխատանքի երեք տարի։ Նա իր հետ բերել է միայն Դավիթ Պայիսին, որը Երևանում երկու լավ խաղաշրջան է անցկացրել: Մնացած խաղացողներին` ապագա չեմպիոններին, մեծամասամբ հավաքել է տարբեր տեղերից։

Օրինակ, Ֆալյանը չի ընդունել «միոտանի» ֆուտբոլիստներին` նրանց, ովքեր խաղում են միայն մեկ ոտքով։ Նրա համար կարևոր է եղել երկու ոտքով հարվածին տիրապետելը, և եթե ինչ–որ մեկը հիանալի խաղում էր աջով, բայց ձախով` ոչ, ստիպում էր մարզվել միայն ձախ մարզակոշիկով. ուզած–չուզած՝ կսովորեին այդ ոտքով հարվածել։

Ֆալյանը տանել չէր կարողանում, երբ ֆուտբոլիստը խաղում էր` աչքերը հառած գնդակին. նա նման խաղացողների պարանոցին հաստ շարֆ էր կապում, որպեսզի չկարողանան ներքև նայել։ Արկադի Անդրեասյանը նման խաղաոճը հասցրել էր վիրտուոզության. ցանկացած մարզադաշտ քարանում էր հիացմունքից, երբ նման բացառիկ ֆուտբոլիստի խաղ էր տեսնում: Ամեն ինչից զատ, դա նաև խիստ նյարդայնացնում էր մրցակցին։

Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
Երևանում բացվել է «Արարատ–73» արձանախումբը

«Խելահեղ, անզուսպ և անզիջում» Ֆալյանը, ինչպես նրան անվանել է Նիկիտա Սիմոնյանը, դրել է երևանյան ակումբի ապագա հաղթանակների հիմքը։ Նա երբեք չի մարզել առաջատար խորհրդային թիմերը, նրանց հետ գավաթներ ու մեդալներ չի նվաճել, բայց ցանկացած ակումբի հետ նրա աշխատանքից հետո այդ կոլեկտիվը վստահություն է ձեռք բերել. եթե անգամ եղել են ձախողումներ, ուրեմն եղել են հաջորդների մեղքով։ «Արարատի» դեպքում ամեն ինչ հիանալի է ստացվել. թե՛ Պոնոմարյովը, թե՛ Գլեբովը, թե՛ Սիմոնյանը պահպանել են Ֆալյանի սկսածը և ավելացրել իրենցը, դրա համար էլ ստացվել է։

Իսկ Ֆալյանը գնացել է ուրիշ թիմեր, որոնք պետք էր ոտքի կանգնեցնել` «Զենիթ», «Շախտյոր», «Կայրատ»… Այս տարին հոբելյանական է մարզչի համար` նա ծնվել է ուղիղ մեկ դար առաջ։

Ափսոս, նա վաղաժամ հեռացել է կյանքից Լենինգրադում 1977թ.–ի սեպտեմբերի 24–ին։ Մարզիչը, որը դեռ չէր դարձել 58 տարեկան, այդ ժամանակ աշխատում էր Նուկուսի «Ամուդարյա» երկրորդ լիգայի թիմում` երազելով հասնել առաջին։ Բայց այդ անգամ չի ստացվել։

Լրահոս
0