ԵՐԵՎԱն, 24 սեպտեմբերի – Sputnik. Նյու Յորքում Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության Շրջանակային համաձայնագիր ստորագրվեց։ Facebook-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։
Ինչու է Փաշինյանն ԱՄՆ մեկնել չարտերային չվերթով. պատասխանում է մամուլի քարտուղարը
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսմը։ Համաձայնագրով Հայաստանը և Կալիֆոrնիան կզարգացնեն համապարփակ համագործակցությունը բոլոր ուղղություններով։
Վարչապետը նշել է, որ Կալիֆոrնիան Ամերիկայի հայության կենտրոններից է, ինչպես նաև ԱՄՆ ամենանորարարական տնտեսությունն ու տեխնոլոգիական ձեռքբերումներ ունեցող նահանգը, և Հայաստանը հետաքրքրված է էլ ավելի ամրապնդելու կապերը ԱՄՆ ամենահայաշատ նահանգներից մեկի հետ։
Փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանը սելֆի է արել նահանգապետի հետ և նաև այդ լուսանկարը հրապարակել Facebook–ում։ ՀՀ վարչապետը նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան։ Նյուսմը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խոստացել դիտարկել հարմար ժամկետներում մեր երկիր այցելելու հնարավորությունը։
Հիշեցնենք` Փաշինյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ին։