ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Միլանում կազմակերպված The Best 2019 մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա այս անվանակարգում առաջ անցավ «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքից:
Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Հաղթանա՜կ. Հակոբ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Մեսսին արգենտինացի է: Ծնվել է 1987թ. հունիսի 24-ին Ռոսարիոյում: Համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր հետնորդը:
Ինչու հայ ըմբիշներն ավելի լավ արդյունք չգրանցեցին ԱԱ–ում. մեկնաբանում են մարզիչները