ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Երեկ գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կտրած-ծակած վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ։
Վթար շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. վիրավորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ տղամարդը դանակահարվել է «Կանյոն» ռեստորանային համալիրի տարածքում, որտեղ, ամենայն հավանականությամբ, խմբակային վեճ է տեղի ունեցել, ինչն էլ ավարտվել է տղամարդու դանակահարությամբ։
Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին
Տեղի իրավապահները պարզում են մասնակիցների շրջանակն ու դեպքի հանգամանքները։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։