00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է». բժիշկ

© Sputnik / Aram NersesyanЕреванский госпиталь "Мурацан"
Ереванский госпиталь Мурацан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոխգնդապետը հիվանդանոց է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, արյունազեղման մեծ օջախով և ուղեղի աջ կիսագնդի տեղաշարժով։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա դեռ կոմայի մեջ է։ Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանը։

«Փոխգնդապետի վիճակը ծանր է, արհեստական շնչառության սարքի օգնությամբ է շնչում։ Նա հիվանդանոց է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, բավականին մեծ արյունազեղման օջախով և ուղեղի աջ կիսագնդի տեղաշարժով»,–ասաց նա։

Գրիգորյանի խոսքով` փոխգնդապետի վնասվածքներն այնպիսին են, որ վերականգնման շանսերը քիչ են։ Ավելին, այսօր կատարված համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքներով պարզ է դարձել, որ որոշակի բացասական փոփոխություններ կան նրա վիճակում։

Министр обороны Давид Тоноян прибывает в Черную крепость на праздничные мероприятия Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը հույս չի ներշնչում. Տոնոյան

Հարցին, թե հնարավո՞ր էր այդ վնասվածքը ստանալ ընկնելու հետևանքով` Գրիգորյանը պատասխանեց, որ դատաբժշկական փորձաքննությունը կտա դրա պատասխանը։

Նշենք, որ այսօր առավոտյան կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արա Մխիթարյանի մարտական ընկերները։ Նրանք պահանջում էին պատժել փոխգնդապետին ծեծողներին և արդար քննություն իրականացնել։ Բողոքի ակցիա իրականացնողների մեջ էր Մխիթարյանի հայրը։

Կոտայքի մարզում տղամարդը ծեծել ու դանակով հարվածել է երիտասարդ կնոջը

Ավելի ուշ նրանք կառավարությունից գնացին հոսպիտալի մոտ` վստահեցնելով, որ դիմելու են ցանկացած քայլի, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի։

Հայաստանցիներն ու դաղստանցիները Պետերբուրգում ծեծկռտուք են սարքել. հինգ մարդ է տուժել

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։

Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգվում է. ՔԿ

Լրահոս
0