ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում ցույց տվեց 167կգ արդյունքը և զբաղեցրեց չորրորդ տեղը:
Նույն քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը 160կգ արդյունքով 15-րդն է:
Աշխարհի չեմպիոնի կոչումը պոկում վարժությունում նվաճեց վրացի Ռևազ Դավիթաձեն, որի արդյունքն է 172կգ: 169կգ արդյունքով փոքր արծաթ նվաճեց բելառուս Ալեքսանդր Բերսանովը, երրորդ տեղը պոկում վարժությունում զբաղեցրեց վենեսուելացի Ջովանի Սանչեսը:
Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ հրում վարժությունում և դուրս մնաց պայքարից
Հայ ծանրորդները համեմատաբար ուժեղ են հրում վարժությունում, այնպես որ սպասելիք դեռ ունենք: Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում հրել է 207կգ: