00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է հուշում Փաշինյան-Վանեցյան առճակատումը. վարչապետը ծուղակո՞ւմ է հայտնվել

© Sputnik / Asatur YesayantsДень независимости Армении (21 сентября 2018). Еревaн
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի ու ԱԱԾ նախկին տնօրենի հակամարտությունը գնալով խորանում է՝ վերածվելով բախման կամ բացահայտ առճակատման: Քաղաքագետը կարծում է, որ կարճ ժամանակ անց կլինի նաև պաշտպանության նախարարի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik, Արմեն Հակոբյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առճակատման արագությունն անսպասելի էր շատերի համար, այդ թվում` քաղաքագետ Երվանդ Բոզոյանի։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Руководитель фракции Мой шаг Лилит Макунц на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Թող հրապարակի փաստերը, որոնց մասին խոսում է. «Իմ քայլից» պատասխանել են Վանեցյանին

«Կարծում եմ` կանխատեսելի էր, որ Փաշինյանն ու Վանեցյանը հայտնվելու են հակադիր ճամբարներում, սակայն ես չէի սպասում, որ զարգացումներն այդպես արագ կընթանան: Փաշինյանի գնահատականները Լոս Անջելեսում չափից դուրս խիստ էին այն մարդու վերաբերյալ, որն ընդամենը մի քանի օր առաջ իր հավատարիմ գործիչներից էր համարվում: Բնական է`Վանեցյանի արձագանքը չուշացավ, և ըստ էության, նա պատասխանեց, որ պատմական աղբանոցում կհայտնվի ոչ թե ինքը, այլ գործող վարչապետը: Կարծում եմ, որ դրանից հետո Վանեցյանը կփորձի ձևավորել մի նոր տիրույթ, որտեղ կփորձի կոնսոլիդացնել հանրության այն շրջանակներին, որոնք ըստ էության դժգոհ են Փաշինյանից և միաժամանակ ուզում են, որ երկրում տեղի ունենան փոփոխություններ»,– ասաց Բոզոյանը:

Կա նաև տեսակետ կամ տպավորություն, որ այս հակամարտությունը կարող է բեմականացված լինել՝ ինչ-ինչ հեռուն գնացող նպատակներով պայմանավորված:

Քաղաքագետը ամենևին համամիտ չէ նման տեսակետին և իր մոտեցումը հիմնավորում է վերջին 30 տարիների ընթացքով ու փորձով: Այս տասնամյակներում մեկ անգամ չէ, որ տարբեր ներքաղաքական հակամարտությունների վերաբերյալ նման բնորոշումներ են հնչել, սակայն կյանքը ցույց է տվել, որ նման կերպով բեմականացումներ չեն լինում:

Начальник полиции Валерий Осипян и директор СНБ Артур Ванецян перед началом празднования дня Победы (9 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին

Ավելին, Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Փաշինյան-Վանեցյան բախումը ոչ միայն անձնական բնույթի է, այլև քաղաքական, այդ թվում նաև աշխարհաքաղաքական գործոն կա այստեղ:

Նա ևս ԱԱԾ Արթուր Վանեցյանին տեսնում է քաղաքական գործունեության դաշտում. «Ես ուղղակի կասկած չունեմ, որ ինքը հայտնվելու է քաղաքական դաշտում: Որովհետև այս պրոցեսները ցույց են տալիս, որ ինքն այլ տարբերակ չունի, մանավանդ, որ ինքն էլ փաստացի չի խուսափում այդ հեռանկարից»,– ասաց Բոզոյանը:

Իսկ արդյո՞ք Վանեցյանի, Օսիպյանի հեռանալով չի խախտվել «արևմտամետ» և «ոչ արևմտամետ» ուժերի միջև հավասարակշռությունը:

«Ի վերջո, Վանեցյանը Փաշինյանի հանգուցային գործիչներից մեկն է եղել, և այսօր այդ հանգուցային գործիչը իր հետ չէ, ինքը ունի բավականին մեծ ինֆորմացիա այս մեկուկես տարվա ընթացքում և ակնարկում է, որ եթե Փաշինյանը «կարմիր գծերն» անցնի, ապա «կարմիր գծերը» կանցնի նաև ինքը, և կարծում եմ` դրա արդյունքում Փաշինյանը, մեղմ ասած, լուրջ կորուստներ կարող է ունենալ: Եթե հավասարակշռումը կամ բալանսավորումը նշում են այն իմաստով, որ Վանեցյանի հրաժարականը երկար ժամանակ է, ինչ պահանջում էին այսպես կոչված արևմտամետ շրջանակները՝ սորոսականները, «Սասնա ծռերը» և այլն, ապա կարծում եմ` այո, այդպիսի բալանսի խնդիր կար, դրա համար էլ նշեցի, որ Վանեցյանի հրաժարականի մեջ նաև կար աշխարհաքաղաքական գործոն»,- նկատեց քաղաքագետը:

Премьер-министр Никол Пашинян в сопровождении президента ФФА Артура Ванецяна посетил академию футбола (25 марта 2019). Еревaн  - Sputnik Արմենիա
Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Նրա խոսքով՝ Փաշինյանն այդ բալանսը փորձում էր պահպանել մինչև վերջին պահը, սակայն Ամուլսարի հետ կապված խնդրի արդյունքում նա հայտնվեց փակուղում, այսպես ասած՝ թակարդն ընկավ:

Ըստ Բոզոյանի` այստեղ ամերիկյան ճնշումներն ավելի ուժեղ եղան Փաշինյանի համար. խոսքը միաժամանակ երկու կողմից ճնշման թիրախին աքցանների մեջ առնելու, երկկողմանի ճնշման մասին է:

«Եթե դուք նայեք, թե ովքեր են պահանջում, որ հանքը չբացվի, կտեսնեք, որ այստեղ ամենաարմատական արևմտամետ գործիչներն են հավաքված: Սա ամերիկյան քաղաքական ստանդարտ է, երբ աջով մի բան են պահանջում, ձախով` մեկ այլ բան:

Նույնն իրենք արել են Յանուկովիչի հանդեպ, նույնը՝ Շևարդնաձեի հանդեպ, նույնն արեցին Սերժ Սարգսյանի հանդեպ: Հիմա այդ սխեման փորձում են կիրառել Փաշինյանի նկատմամբ: Ինքը՝ Փաշինյանը, լավ ծանոթ է այդ գործելաոճին և հայտնվել է բավականին ծանր վիճակի մեջ»,- նշում է Բոզոյանը:

Ըստ այդմ, Փաշինյանը մի կողմից հասկանում է, որ Ամուլսարի հանքը բացելու պահանջ կա, մյուս կողմից, ակտիվ հանրային պահանջ կա, որ հանքը չբացվի, և այստեղ երկու կողմից էլ ամերիկացիները բավականին ակտիվ դերակատարություն ունեն:

Открытие отремонтированного стадиона Бананц - Sputnik Արմենիա
Վանեցյանը կցանկանա՞ իր վարկանիշն օգտագործել քաղաքականության մեջ. «կանգ առ» կոչի հետքերով

«Արդյունքում Փաշինյանը փորձում է ինչ-որ զիջումների գնալ ամերիկացիներին: Տեսեք` «Սասնա ծռերն» առաջ են գալիս, Գյումրիում պաշտոնական միջոցառման ժամանակ «Սասնա ծռերի» ներկայացուցիչը ճառ է արտասանում: Ըստ էության, մերձեցումն ակնհայտ է, և սորոսականների դերի մեծացումը Փաշինյանի իշխանության մեջ ակնհայտ երևում է, և դրա հետևանքն էին նաև Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականները: Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց կլինի նաև պաշտպանության նախարարի հրաժարականը»,-կանխատեսում է քաղաքագետը:

Պարզ է, որ մեզ նոր ներքաղաքական ցնցումներ են սպասում: Մեր զրուցակիցն էլ է նշում, որ մտել ենք մի գործընթացի մեջ, որտեղ ցնցումները անխուսափելի զարգացում են: Իսկ թե ինչ հետևանքներ կլինեն այդ ցնցումների արդյունքում, և ինչ կոնֆիգուրացիա կձևավորվի, ցույց կտա ժամանակը:

Լրահոս
0