00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ եղբայրն էլ Հայաստանից հեռացել, Ռուսաստանում է ապրել. Փաշինյանը՝ ԱՄՆ-ում

© Photo / official site of the Prime minister of RAПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (22 сентября 2019). Лос-Анджелес
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (22 сентября 2019). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի խնդիրն էլ այն է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերն իրենց նույնականացնեն հենց Հայաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստան–սփյուռք սահմանները պետք է վերացնել։ Այս մասին վարչապետն ասաց Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Премьер-министр Никол Пашинян в сопровождении президента ФФА Артура Ванецяна посетил академию футбола (25 марта 2019). Еревaн  - Sputnik Արմենիա
Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

«Եթե մարդը 2015–ին արտագաղթել է` նա սփյուռքահա՞յ է, թե՞ ոչ։ Իմ կարծիքով` սփյուռքահայ չէ։ Մարդիկ տարբեր պատճառներով Հայաստանից հեռացել են։ 1995-96 թվականներին իմ եղբայրն էլ Հայաստանից է հեռացել, Ռուսաստանում է ապրել։ Հիմա իրեն որպես սփյուռքահայի՞ վերաբերվեմ։ Չեմ կարող։ Կամ իմ դասարանցիներն ու ընկերները, կամ ձեր ընկերները։ Այդ սահմանները պետք է վերանան»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` ժամանակակից աշխարհում մարդու գտնվելու վայրը հարաբերական երևույթ է` մարդիկ մեկ ամիս մի վայրում են ապրում, հետո` այլ։ Խնդիրն այն է, որ, ըստ վարչապետի, պետք է հասկանալ, թե մարդն իրեն որ երկրի հետ է նույնականացնում։

Տետ-ա-տետ - Հարություն Թամազյան - Sputnik Արմենիա
Մենք գալիս ենք ոչ թե մեդալի, այլ սփյուռքի և Հայաստանի երիտասարդությանն իրար կապելու համար

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի խնդիրն էլ այն է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերն իրենց նույնականացնեն հենց Հայաստանի հետ։ Դրա համար, ըստ նրա, կան մի քանի տարբերակներ` նախ բոլոր հայերը պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, տարվա մեջ ինչ–որ ժամանակ Հայաստանում անցկացնեն։

Անդրադառնալով սփյուռքում ապրող հայերի` հայաստանյան ընտրություններին մասնակցել–չմասնակցելուն` Փաշինյանը նշեց, որ օրենքը սահմանում է` յուրաքանչյուր 2000 ընտրողի համար մեկ ընտրական տեղամաս պետք է ապահովել։ Սա, ըստ նրա, կարող է նշանակել, որ ընտրատեղամասերի 80 տոկոսը գտնվեն դրսում և միայն 20 տոկոսը լինի Հայաստանում։ 

«Մենք հասկանո՞ւմ ենք, թե դա անվտանգության ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Բացի այդ, թեկնածուներն էլ պետք է քարոզարշավ իրականացնեն և ինչպե՞ս են շրջելու տարբեր երկրներով։ Ուստի, այսօրվա կարգավորումը ես ճիշտ եմ համարում,»,–ասաց նա։
Ի դեպ, այսօրվա օրենսդրությամբ` սփյուռքահայերը Հայաստանի ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն։

Вход в министерства диаспоры и науки и образования (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը լուծարեց «Հայրենիք-սփյուռք կենտրոնը»

Հիշեցնենք, որ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

Ի դեպ, ԱՄՆ–ում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որն այսօր կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Լրահոս
0